Բողոքի ակցիաներ, դատական լսումներ, թռիչքներ և ոչ միայն. անցնող շաբաթը` լուսանկարներով
Բողոքի ակցիաներ, դատական լսումներ, թռիչքներ և ոչ միայն. անցնող շաբաթը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Չնայած ոչ բարենպաստ եղանակին` անցնող շաբաթը կրկին լի էր իրադարձություններով։ Sputnik Արմենիան ներկայացնում է նշանակալի իրադարձությունները` լուսանկարներով։ 07.02.2021, Sputnik Արմենիա
Չնայած ոչ բարենպաստ եղանակին` անցնող շաբաթը կրկին լի էր իրադարձություններով։ Sputnik Արմենիան ներկայացնում է նշանակալի իրադարձությունները` լուսանկարներով։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական լսում, բողոքի ակցիաներ խորհրդարանի և կառավարության դիմաց, չվերթերի վերականգնում և այլ իրադարձություններ։ Անցնող շաբաթը հագեցած էր։
Ընդդիմությունը հանրահավաք իրականացրեց ՀՀ Ազգային ժողովի դիմաց։ Հավաքվածները բողոքում էին «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։ Իսկ կառավարության դիմաց հավաքված ՀՅԴ երիտասարդները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս շաբաթ նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով լսում կար։
Ընթացիկ իրադարձություններից բացի Sputnik Արմենիան այցելել էր Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի ծնողներին, Քաշաթաղում իրենց տունը կորցրած բազմանդամ ընտանիքին... Այս ամենը` մեր ֆոտոշարքում։