ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Մեկնարկել է շախմատի Champion Chess Tour շարքի Opera Euro Rapid արագ շախմատի հեռավար մրցաշարը, որտեղ հանդես են գալիս 16 գրոսմայստերներ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակիցների մեջ է։
Արոնյանը երեկվա մրցաշարում տարավ երկու հաղթանակ, կրեց երկու պարտություն ու մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը հաղթել է չինացի գրոսմայստեր Դինգ Լիրենին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ զիջել՝ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին ու ռուս Դանիիլ Դուբովին: Ոչ-ոքին գրանցել է ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոյի հետ խաղում: Հատկանշական է, որ առաջին երեք տուրերում Արոնյանը հանդիպել է ՖԻԴԵ-ի վարկանիշի լավագույն հինգ գրոսմայստերների հետ(Լիրեն, Կառլսեն, Լագրավ):
Երեկ խաղացված հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Կարլսենը: Արոնյանը առայժմ վաստակել է 2,5 միավոր և բաժանում է 7-ից 10-րդ տեղերը:
Արոնյանից բացի մրցաշարին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Դին Լիրենը (Չինաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Լենիեր Դոմինգեսը (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Յան Նեպոմնյացչի (Ռուսաստան), Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան), Դանիիլ Դուբով (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Ուեսլի Սո (ԱՄՆ), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Սանտոշ Վիդիտ (Հնդկաստան), Սեմ Շենկլանդ (ԱՄՆ), Մաթիաս Բլուբաում (Գերմանիա):
«Դա լավ պայքար էր, Պոնչիկ». Արոնյանը խոստացել է հաղթել
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Այն ավարտվելու է փետրվարի 14-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գրոսմյաստեր Լևոն Արոնյանը մասնակցելու է փոտրվարի 6–ին մեկնարկող Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարին:
Նշվում է, որ Արոնյանն ընդգրկված է 8 ուժեղագույն գրոսմայստերների շարքում և կմրցի Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Դին Լիժենի, Հիկարու Նակամուրայի, Պերես Ռոդրիգեսի և այլոց հետ: