00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործընթացը սկսված է․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի բանակի վերաձևավորումը

© Sputnik / Aram NersesyanԶինվորներ
Զինվորներ - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
Բաժանորդագրվել
Արցախում 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած արմատական փոփոխությունները կառնչվեն նաև բանակին։ Սակայն ցանկացած չմտածված քայլ կարող է բարդացնել առանց այդ էլ խրթին իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակին արմատական փոփոխություններ են սպասվում։ Այդ փոփոխությունները, ըստ էության, սկսվել են 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ Ամենակարևորը, թերևս, Հայաստանից ժամկետային զինծառայողներ չուղարկելու որոշումն է։ Ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անուղղակիորեն հաստատել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ Արցախի զինված ուժերն այսուհետ կձևավորվեն պայմանագրային հիմունքներով: Պաշտոնյան այդպիսով հերքել էր բանակի լուծարման մասին լուրերը՝ հավելելով, որ խոսքը վերակազմավորման մասին է։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
Քոչարյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Փաշինյանի և պարտության մասին․ բացառիկ հարցազրույց

Մինչդեռ Sputnik Արմենիայի զրուցակիցը, որը ծանոթ է իրավիճակին, ասում է, որ եթե վերակազմավորումը հանգեցելու է Արցախում անձնակազմի կրճատմանն ու ծանր տեխնիկայի դուրսբերմանը, ապա դա հղի է զանգվածային արտագաղթով։

«Առանց Արցախի բնակչության` խաղաղապահ զորակազմի անհրաժեշտությունը վերանում է։ Երևում է` հենց դրա վրա էլ հույս են դնում Բաքուն և Անկարան, որոնք համառորեն ձգտում են Արցախի զինված ուժերի կազմալուծմանը։ Բանակի լիկվիդացումն ու բնակչության հեռանալը հավանաբար կհանգեցնեն ռուսական զորակազմի հեռացմանը»,-ասում է մեր աղբյուրը։

Այդ առումով Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են, և հետագա բանակցությունների ընթացքում Երևանը պետք է հաշվի առնի այդ պահը և պողպատե երանգներ ավելացնի իր ձայնում՝ թիկունքին ունենալով նաև բնակչության աջակցությունը, վստահ է մեր զրուցակիցը։ Նա նշում է, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն այս իրավիճակում շատ ավելի կոշտ է տրամադրված, քան կառավարությունը։ Եվ անգամ եթե վճռական պահին իշխանությունը համաձայնի բանակի կազմալուծմանը, զինվորականները կդիմադրեն նման որոշմանը։

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Արբահամյանն իր հերթին նշում է, որ զորակոչը սկսվել է տարեսկզբին, սակայն հունվարից Հայաստանից Արցախ ոչ մի նորակոչիկի չեն ուղարկել։ Ըստ էության, դա հաստատում է բանակի վերակազմավորման գործընթացի սկիզբը։

«Այս պարագայում պարզ է դառնում, որ Արցախում պետք է վերակազմակերպեն զինված ուժերը և ներքին ռեսուրսներով կազմակերպեն պաշտպանության գործընթացը։ Կարծում եմ՝ նման որոշումը պայմանավորված է հետպատերազմյան իրավիճակով, զորամասերում, զորամիավորումներում և առհասարակ զորքերում առկա իրավիճակով՝ բարոյահոգեբանականից մինչև սպառազինություն, աշխարհագրական վիճակից մինչև դրվող խնդիրներ»,-ասաց Աբրահամյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Роберт Кочарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
«Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

Նա համոզված է, որ խնդիրների, առաջնահերթությունների փոփոխություններ և վերակազմավորման օրակարգ պետք է դրվի նաև ՀՀ Զինված ուժերի համար։ Նոր իրողությունները, նոր ռազմաքաղաքական իրադրությունը, նոր սպառնալիքները պետք է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստիպեն հաջորդ բախմանը նախապատրաստվել բոլորովին այլ տրամաբանությամբ։

Մենք Արցախի նախագահի նախկին խորհրդականից հետաքրքրվեցինք, թե ներկա պայմաններում ունի՞ արդյոք Արցախը բավարար ներուժ՝ սեփական ուժերով ապահովելու բանակի համալրումը, թե՞, այնուամենայնիվ, ՀՀ-ից դարձյալ զինծառայողներ կգնան, բայց ի տարբերություն նախկին համակարգի, արդեն պայմանագրային հիմունքներով։ Աբրահամյանը չի բացառում երկրորդ սցենարը, կարծում է, որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է Հայաստանից Արցախ անձնակազմ ուղարկել։ Եվ խոսքը միայն սպայակազմին չի վերաբերում։

Մեր զրուցակիցը համոզված է նաև, որ ցանկացած պարագայում ՀՀ և Արցախի զինված ուժերի համատեղ պաշտպանության իրականացման հնարավորություններ կան։

«Օրինակ՝ եթե Արցախում չլինի ՀՕՊ կամ ՌԷՊ համակարգեր, մեծ թվով խնդիրներ կարելի է լուծել ՀՀ տարածքից։ Այնպես որ, անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանն ինչ պահանջներ է դրել կամ դնում ՀՀ իշխանությունների առաջ, լուծումներ կան, բայց կրկնում եմ՝ անհրաժեշտ է ցանկություն»,-ավելացրեց Աբրահամյանը։

Նա միաժամանակ ռիսկեր է տեսնում պայմանագրային բանակի անցնելու դեպքում։ Խոսքն առաջին հերթին ֆինանսավորման խնդրի մասին է։ Այդքան մեծ թվով զինծառայողների ֆինանսավորման աղբյուրները դեռ պարզ չեն։ Կա նաև մարդկանց խրախուսման խնդիր, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք Արցախի բնակիչների համար դժվարացնում են ռազմական մասնագիտության ընտրությունը։

Հատկանշական է, որ բանակի վերակազմավորման մասին առայժմ խոսում է միայն Արցախի ղեկավարությունը։ Հայաստանի իշխանություններն այդ մասին լռում են։ Աբրահամյանը վստահ է, որ երկար լռել չի հաջողվի. վաղ թե ուշ ստիպված են լինելու հասկանալ, թե ստեղծված ռազմաքաղաքական իրողություններում Հայաստանն ինչ խնդիրներ է դնում իր առջև, ինչ ռազմավարություն է որդեգրել: Նախկին խորհրդականը նշում է, որ առայժմ Հայաստանի իշխանությունները զբաղված են միայն ներքաղաքական օրակարգով ՝ իշխանության պահպանմամբ, ընդդիմախոսների դեմ պայքարով և այլն։

Իրատեսակա՞ն է արդյոք պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը. փորձագետի կարծիքը

Լրահոս
0