00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցГосударственный советник Мьянмы Аун Сан Су Чжи
Государственный советник Мьянмы Аун Сан Су Чжи - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Եթե դու մինչև վերջ չպաշտպանես ժողովրդավարությունը, վաղ թե ուշ բռնապետության ազդեցությունը կզգաս սեփական մաշկիդ վրա։
Եթե դու պատրաստ չես անվերպահորեն պաշտպանել դեմոկրատիան, վաղ թե ուշ դրա հետևանքները կզգաս սեփական մաշկիդ վրա

Այսօր անգլերեն լեզվով մի գիրք տեսա, կոչվում էր «How to lose a country», այսինքն՝ ինչպես կորցնել երկիրը։ Սկզբից մտածեցի՝ ախր սա մեր մասին է, բայց հետո հայտնաբերեցի, որ ենթավերնագիր ունի` «Յոթ քայլ դեմոկրատիայից մինչև դիկտատուրա»։ Այսինքն` ինչպիսին է ճանապարհը ժողովրդավարությունից դեպի բռնապետություն։ Ու միանգամից միտս եկան այն դեպքերը, որոնք վերջին տարիներին կատարվել են ասիական ամենաաղքատ երկրներից մեկում՝ Մյանմարում։

Орбитальная галерея космонавта Олега Котова - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի

Գիտեք իհարկե, որ հենց փետրվարի առաջին օրը այնտեղ պետական հեղաշրջում արեցին զինվորականները և մեկ տարով արտակարգ դրություն հայտարարեցին։ Մասնագետները զարմացած են՝ բայց ինչների՞ն էր պետք այդ հեղաշրջումը, եթե մինչ այդ էլ երկրի խորհրդարանի տեղերի մեկ քառորդը, ըստ օրենքի, մշտապես տրամադրվում է զինվորականներին, և առանց նրանց համաձայնության չի կարող ընդունվել ոչ մի սահմանադրական օրենք։ Բայց, ինչպես երևում է, զինվորականներին պարզապես չէր բավարարել այն փաստը, որ անցած տարվա խորհրդարանական ընտրություններում իրենց կողմնակիցները նույնիսկ ավելի քիչ ձայն էին ստացել, քան նախորդ ընտրություններում, և մեծ առավելությամբ հաղթել էր Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի հիմնած «Հանուն դեմոկրատիայի ազգային լիգան»։ Ի դեպ, այդ կինը կարող էր նաև երկրի նախագահ դառնալ, բայց խանգարեց մի պարզ հանգամանք՝ նրա երեխաները այլ երկրի քաղաքացիներ են։ Ամեն դեպքում այդ կինը ձերբակալվեց, ինչպես նաև պետության նախագահը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»

Հիմա այդ կնոջ մասին, որը զինվորականների իշխանության օրոք տարիներ շարունակ մնում էր տնային կալանքի տակ։ Աշխարհը բողոքում էր։ Ի պաշտպանություն Աուն Սան Սու Չժիի հանդես էին գալիս շատ հայտնի գործիչներ։ Լյուկ Բեսոնը նույնիսկ կինոնկար նկարահանեց նրա մասին, որը կոչվում է «Լեդի»։ Հետո ամեն ինչ սկսեց փոխվել։ Ինչո՞ւ։ Մյանմարցիները հիմնականում բուդդիստներ են, բայց կա մի նահանգ, որտեղ կոմպակտ ձևով ապրում է ռոհինջա կոչվող ցեղախումբը, որը կազմում է երկրի բնակչության 4 տոկոսը, և այդ ցեղախումբը մահմեդականություն է դավանում։ Մի քանի տարի առաջ Մյանմարի զինվորականությունը հետապնդումներ սկսեց այդ ցեղախմբի դեմ։ Այն էլ ինչ հետապնդումներ։ Ավելի քան 700 հազար մարդ փախավ հարևան Բանգլադեշ, և նրանք պատմեցին, որ ռոհինջայի անզեն ներկայացուցիչներին սպանում են, կանանց` բռնաբարում, ամբողջական գյուղեր են այրում։ Ողջ աշխարհը սպասում էր՝ ուր որ է Աուն Սան Սու Չժին հրապարակավ կդատապարտի բանակի գազանությունները և կոչ կանի զինվորականներին անմիջապես դադարեցնել բռնությունները։

На одной из улиц швейцарского Давоса, в котором проходит Всемирный экономический форум. - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2021
Դավոսին ՀՀ-ն չի միացել, մնացածը պնդում են՝ այն, ինչ եղավ` շատ լավ էր տարածաշրջանի համար

Բայց կատարվեց անսպասելին՝ այդ կինը ոչ միայն չդատապարտեց զինվորականներին, այլև ինչ-որ տեղ արդարացրեց նրանց։

Պատկերացնո՞ւմ եք` Խաղաղության Նոբելյան դափնեկիրը հասկացնում է՝ ի՞նչ է եղել որ, այդ մարդկանց հետ հենց այդպես էլ պետք էր վարվել։ Միջազգային կազմակերպություններից շատերը հետ կանչեցին իրենց շնորհած պարգևները։ Իհարկե, Նոբելյան կոմիտեն նույն կերպ չվարվեց, բայց ՄԱԿ-ի Միջազգային դատարանը քննեց այս գործը, և բոլոր 17 դատավորները խստորեն դատապարտեցին Մյանմարի իշխանություններին։ Ի դեպ, գործը քննվում էր Ցեղասպանության վերաբերյալ միջազգային օրենսդրության հոդվածներից մեկով, թեև կոնկրետ «ցեղասպանություն» բառը դատարանում այդպես էլ չհնչեց։ Իսկ դատապարտելը խիստ կասկածելի միջոց է, որովհետև եթե պետությունների դատարանները միանգամայն կոնկրետ գործիքներ ունեն իրենց որոշումներն ի կատար ածելու համար՝ կալանավայրեր, ոստիկանություն, վերջապես հարկադիր կատարման մարմին, ապա ՄԱԿ-ի դատարանը ոչ մի նման բան չունի, և մեղադրողը կամ դատապարտվածը դա հրաշալի գիտեն։

«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

Վերջում ուզում եմ վերադառնալ այն մտքին, որն արտահայտել էի նյութի սկզբում՝ եթե դու պատրաստ չես մինչև վերջ անվերապահորեն պաշտպանել դեմոկրատիան, վաղ թե ուշ դրա հետևանքները կզգաս սեփական մաշկիդ վրա։ Այդ կինը ժամանակին չպաշտպանեց խեղճ մարդկանց, որոնց սպանում, խոշտանգում ու բռնաբարում էին։ Եվ որտե՞ղ է նա հիմա։ Մեկուսարանում։

Սահմանադրության մութ կողմերը, կամ ինչպե՞ս անել, որ առաջնորդը հեռանա առանց դիմադրության

Լրահոս
0