ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Կապույտում` պլաստիկ, դեղինում` թուղթ. Երևանում ինչպես է պետք այսուհետ տեսակավորել աղբը
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին. որ հարավ-արևմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։
Մայրաքաղաքում փետրվարի 2–ի գիշերային ժամերին կգրանցվի 1-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը կլինի +6...+8 աստիճան։