00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ–ը չի կարողանում լիովին վերահսկել վիճակախաղերի ու շահումով խաղերի ֆինանսական հոսքերը

© Unsplash / Alessandro BogliariИгрок в карты
Игрок в карты - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվել
2020թ–ի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ առցանց վիճակախաղեր կազմակերպող «Վիվարո Բեթինգ»-ն ու «Գուդվին-Բետ»-ը հայաստանյան խոշոր հարկատուների ցանկում են։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն ներկա պահին չունի բավարար գործիքներ` վիճակախաղերի ու շահումով խաղերի ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։

Букмекерская контора - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2020
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

«Կան հաշվետվությունների տարբեր ձևեր, աուդիտորական հսկողության տարբերակներ, որոնք պետական մարմինները ստանում են, բայց գաղտնիք չէ, որ, եթե ուզում ենք, որ տեղեկատվությունը 100%-անոց լինի, պետք է դա իրականացնել թվային տեխնոլոգիաներով։ Այսինքն` ոչ թե կազմակերպիչը ինքը հաշվետվությունը լրացնի ու որևէ տողում պատահմամբ մեկ այլ թիվ նշի, այլ պետք է դա ամբողջությամբ լինի ավտոմատ, ֆինանսական հոսքերը լինեն թափանցիկ»,– ասաց ՊԵկ նախագահը։

Թե նշված ոլորտում այսօր որքան է ստվերային շրջանառությունը, Աշոտ Մուրադյանը դժվարացավ ասել, բայց նշեց, որ միայն հաշվետվություններում տնօրենների թույլ տված սխալների դիմաց տուգանքները 12-13 մլն դրամի են հասնում։

Շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի կարգավորման ու վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար ՊԵԿ–ում, Մուրադյանի խոսքով, արդեն ուսումնասիրել են միջազգային փորձը, մշակել սեփական ստանդարտներ, որոնք առաջիկայում կներդրվեն այս ոլորտում։

Լիբանանահայ տղամարդն ավելի քան 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով

«Այս ստանդարտների հիման վրա մենք նաև հնարավորություն ենք ունենալու ստեղծել մոնիթորինգի կենտրոն, որը թվային վերահսկողություն իրականացնելու շատ լավ գործիք է լինելու։ Այսինքն` վիճակախաղերի ու շահումով խաղեր կազմակերպող բոլոր ընկերություններն իրենց տեղեկատվությունն ավտոմատ ուղարկելու են այս մոնիթորինգի կենտրոն, որտեղ այս ամենը վերահսկվելու է, ստանդարտացվելու է, և վերահսկելու ենք նախ ծառայությունների մատուցման որակը, ապա ֆինանսական հոսքերը` արդար հարկման և փողերի լվացման շրջանակներում»,– ասաց Մուրադյանը։

Ի դեպ, 2021թ–ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 2020թ–ին ընդունված օրենքը, որի համաձայն վիճակախաղերի կազմակերպիչները պարտավորվել են շահութահարկի հաշվարկ ներկայացնել, որտեղ պետք է նշեն իրենց շրջանառության ծավալները։

Месроп Аракелян - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2020
ՌԱԴԻՈ
Սահմանափակումներն ուշացած են. բուքմեյքերական խաղադրույքների մեծ մասը կատարվում է օնլայն

ՊԵԿ–ն առայժմ այս հաշվետվությունները չի ստացել, բայց կազմակերպիչների հետ բանավոր շփումներից տեղյակ են, որ կորոնավիրուսի հետևանքով էականորեն ավելացել է հատկապես առցանց խաղերի շրջանառության ծավալները։

«Ինտերնետով են խաղադրույքներ կատարում, շահումով խաղեր խաղում։ Այսինքն` կա էական աճ։ Սա կարող ենք վստահ ասել»,– ասաց Մուրադյանը։

Նշենք, որ Հայաստանում այսօր գործում է առցանց վիճակախաղեր (տոտալիզատորներ) կազմակերպող չորս բուքմեյքերական ընկերություն «Վիվարո Բեթինգ»-ը (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը (Europefootball), «Ինտեր Լոտո»-ն (TotoGaming) և «Գուդվին-Բետ»-ը (GoodWin): Կան նաև դրանց փոխկապակցված այլ ընկերություններ, ինչպիսիք են «Վիվարո Գեյմ»-ը, «Տոտո Գեյմինգ»-ը «Գուդվին Կազինո»-ն և այլն։

Նշենք նաև, որ 2020թ–ի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ «Վիվարո Բեթինգ»-ը հայաստանյան խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 131-րդ, «Գուդվին-Բետ»-ը` 193–րդ հորիզոնականը։

Լրահոս
0