ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Կենտրոնը կանխատեսումներ է ներկայացրել ըստ մարզերի։
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3–ից +4, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8–ից -10, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15–ից +17 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29–ից -31, առավելագույնը` +20–ից +22): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18–ից 34 մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0–ից -2, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10–ից -15, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7–ից +10 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34–ից -36, առավելագույնը` +12–ից +14): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19–57 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3–ից +6, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8–ից -12, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +14–ից +17 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25–ից -30, առավելագույնը` +15–ից +18): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25–ից 33 մմ ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5–ից +7, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4–ից -7, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17–ից +22 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17–ից -20, առավելագույնը` +20–ից +23): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27–ից 30մմ):
Ինչի՞ց են դժգոհում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցողները. մանրամասնում է նախարարությունը
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ +4–ից +5, լեռնային շրջաններում` 0–ից -2, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -6–ից -9, լեռնային շրջաններում` -12–ից -15, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14–ից +16, լեռնային շրջաններում` +7–ից +10 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -22–ից -25, լեռնային շրջաններում` -30–ից -33, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20–ից +23, լեռնային շրջաններում` +11–ից +14): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30–ից 32մմ, լեռնային շրջաններում 70–ից 73մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8–ից +10, նախալեռնային շրջաններում` +3–ից +6, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2–ից -7, նախալեռնային շրջաններում` -8–ից -13, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18–ից +23, նախալեռնային շրջաններում` +15–ից +20 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18–ից -21, նախալեռնային շրջաններում` -29–ից -32, առավելագույնը` հովտային շրջաններում +24–ից +27, նախալեռնային շրջաններում` +14–ից +17): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16–ից 32 մմ, նախալեռնային շրջաններում 23–ից 54 մմ):
Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4–ից +5, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5–ից -7, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15-ից +17 (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25–ից -27, առավելագույնը՝ +19–ից +21): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21–ից 34 մմ):
Կապույտում` պլաստիկ, դեղինում` թուղթ. Երևանում ինչպես է պետք այսուհետ տեսակավորել աղբը