ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Յուրա Մովսիսյանը, իմ խորին համոզմամբ, անկախությունից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վստահ եմ՝ նրա գիտելիքները, փորձը և խանդավառությունը շատ օգտակար կլինեն այն համագործակցության շրջանակներում, որ ձեռնարկել ենք: Յուրա Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը ՀՖՖ-ի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների միջև, որոնք զբաղվում են ֆուտբոլով»,–նշել է Արմեն Մելիքբեկյանը:
Նշենք, որ Յուրա Մովսիսյանը հայտարարել է մարազական կարիերան ավարտելու մասին։ Նա ընդգծել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է հնարավորինս օգտակար լինել հայկական ֆուտբոլին:
«Ճանաչո՞ւմ եք ինձ ու որդուս, ճանաչեք Արցախը». Յուրա Մովսիսյանը միացել է ակցիային
«Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, և հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա՝ ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը ևս մի քանի տարով»,–նշել է Մովսիսյանը:
Նա հավելելկ է նաև` քանի որ ԱՄՆ-ում և, առհասարակ, Հյուսիսային Ամերիկայում, մեծ թվով հայեր են ապրում, կարևոր է պահել կապը այստեղի և Հայաստանի միջև, միասին նպաստել խնդիրների արագ կարգավորմանը և ֆուտբոլի զարգացմանը։