00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու ադրբեջանցի զինծառայող ազատ են արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ

© Sputnik / Aram NersesyanСело Давид Бек (19 декабря 2020). Сюник
Село Давид Бек (19 декабря 2020). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանցի զինծառայողներին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնց 2021 թվականի հունվարի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում: Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Кадры из аэропорта Эребуни: армянские пленные спускаются с трапа самолёта - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2021
Ռուսաստանյան խաղաղապահների ջանքերով տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 55 հայ գերի

Նշվում է նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0