Անցնող շաբաթն իրադարձություններով լի էր. ներքաղաքական կյանքը շարունակում է լարված մնալ։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բողոքի ցույցեր կազմակերպում, բերման ենթարկվում։
Սակայն այս շաբաթվա ամենաաղմկահարույց դեպքը, թերևս, սեփական երեքամյա երեխային պատանդ վերցնելն էր։
Արտաքին քաղաքականությունն անցնող շաբաթ ակտիվությամբ աչքի չընկավ. կարևոր իրադարձությունը հարևան Իրանի արտգործանախարարի այցն էր մեր երկիր։
Շաբաթվա անցուդարձը ներկայացնում ենք Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։

1/13
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Իրանի ԱԳՆ ղեկավարի տարածաշրջանային շրջագայության շրջանակում (27 հունվարի, 2021), Երևան

2/13
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Իրանի ԱԳՆ ղեկավարի տարածաշրջանային շրջագայության շրջանակում (27 հունվարի, 2021), Երևան

3/13
© Sputnik / Asatur Yesayants
Մայոր Անդրանիկ Մեսրոպյանը որդիների հետ (26 հունվարի, 2021), Արմավիր

4/13
© Sputnik / Asatur Yesayants
Քննչական մարմնի աշխատակիցները 3 տարեկան որդուն պատանդ վերցրած տղամարդու տանը (27 հունվարի, 2021), Երևան

5/13
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ տեքստիլ» կարի ֆաբրիկան Վանաձորում

6/13
© Sputnik / Asatur Yesayants
Ռազմական բժիշկների պատվին հուշատախտակի բացում ԵՊԲՀ-ում (28 հունվարի, 2021)

7/13
© Sputnik / Aram Nersesyan
Արշակ Զաքարյանը` Հանրապետության հրապարակում, ընդդիմության հանրահավաքին (28 հունվարի, 2021), Երևան

8/13
© Sputnik / Aram Nersesyan
Մոնթեի դիմանկարով կրծքանշան` ընդդիմության ցույցի մասնակիցներից մեկի հագուստին (28 հունվարի, 2021), Երևան

9/13
© Sputnik / Asatur Yesayants
Ոստիկանները բերման են ենթարկում Տիգրան Չոբանյանին` ընդդիմության հանրահավաքի ժամանակ (28 հունվարի, 2021), Երևան

10/13
© Sputnik / Asatur Yesayants
Ոստիկանն ու ընդդիմության հանրահավաքի մասնակից կինը Հանրապետության հրապարակում (28 հունվարի, 2021), Երևան

11/13
© Sputnik / Asatur Yesayants
Ոստիկանները Հանրապետության հրապարակում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ (28 հունվարի, 2021), Երևան

12/13
© Sputnik / Andranik Ghazaryan
Ցույցի մասնակից` կառավարության շենքի մոտ (28 հունվարի, 2021), Երևան

13/13
© Sputnik / Andranik Ghazaryan
Համայնքապետարանի աշխատակիցները մաքրում են Հանրապետության հրապարակը (30 հունվարի, 2021), Երևան