ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 10:45-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում բուք է և մառախուղ: Ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Դժվարանցանելի են նաև Վայոց Ձորից Սյունիք տանող Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։
Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։
Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
ՀՀ տարածքում կան նաև փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները և Վայոց Ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է