00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը

© Photo : press office of the President of RAСовместные учения армянских и карабахских ВС
Совместные учения армянских и карабахских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
90-ականների սկզբին Հայաստանում էներգետիկ ճգնաժամ սկսվեց։ Էլեկետրականությունը, որն ընդամենը մեկ-երկու ժամով էր տրվում, իսկական ուրախություն էր դառնում երկրի բնակիչների համար։ Sputnik Արմենիայի հոդվածագիրը հուշեր է պատմում այդ դժվարին ժամանակներից։

80-ականների կեսերին երևանյան շատ բնակարանների պատուհանների կողքին «Բաքու» օդորակիչներ էին երևում, և դա ոչ մեկին չէր զարմացնում․ ուրիշ ոչինչ չէր վաճառվում։

Выступление единого оппозиционного кандидата в премьер-министры Вазгена Манукяна во время митинга оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

90-ականների սկզբին «Известия» թերթի խմբագրություն մարտկոց բերեցին և այ դրանից անհնար էր չզարմանալ։ Խոցված տանկի մարտկոց էր։ Իսկ տանկն ադրբեջանական էր։

Նախ այն մասին, թե տան մեջ տանկի մարտկոցն ում էր պետք։ Պետք էր, քանի որ այն ժամանակ Հայաստանում էլեկտրականության հարցը չափազանց վատ էր, և յուրաքանչյուրն իր հարցերը լուծում էր` ինչպես կարողանում էի, իսկ ով չէր կարողանում՝ խավարի ու ցրտի մեջ էր նստում։

Լրագրողը, որը պարտավոր էր մշտական կապի մեջ գտնվել Մոսկվայի խմբագրության հետ, չէր կարող գլուխ հանել առանց հոսանքի ու տելեթայփի (հեռագրող սարքի), որով Երևանից Մոսկվա թղթակցություններ էին ուղարկվում և ի պատասխան ստացվում մաղթանքներ, նկատառումներ, առաջադրանքներ և ներխմբագրական խոհանոցի այլ մանրամասներ։

Որոշ ժամանակ հարկ էր լինում ավելի հաճախ վազել փոստ գրածը խմբագրություն ուղարկելու համար և օգտվել գանձարանային ֆաքսից․ դանդաղ էր ստացվում, թանկ ու ոչ հուսալի։

«Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք», կամ երբ ցավից երգեր են ծնվում

Բայց երբեք այնքան վատ չի լինում, որ դրանից վատն անհնար լինի։ Փոստային ֆաքսը փչացավ. պետք էր ինչ-որ բան անել, և ես սկսեցի գնալ արտաքին գործերի նախարարություն ընկերոջս՝ Հենրիխ Լիլոյանի մոտ, Մինիստրների խորհուրդ՝ հին ծանոթների մոտ և այլ կարևոր կազմակերպություններ, որտեղ հին ծանոթություններն ու կապերը դեռ ուժի մեջ էին։ Օգնում էր, բայց դե ինչքա՞ն կարելի է։

Եվ ահա Երևան է ժամանում «Известия»-ի հատուկ թղթակից Վալերի Կոնովալովը։
-Հաճա՞խ ես Սերժի հետ շփվում,-հարցրեց մի տեսակ խոսքի մեջ։
-Սերժն ո՞վ է,-հարցին հարցով պատասխանեցի ես։
-Ձեր պաշտպանության նախարարը։
-Շատ հազվադեպ։

-Իզուր,-ասաց Վալերին, հանեց նոթատետրն ու մոտեցավ հեռախոսին։

Հաջորդ օրը մենք գնացինք Աշտարակի մայրուղու վրա գտնվող պաշտպանության նախարարություն, մտանք նախարարի աշխատասենյակ։ Կոնովալովը Սարգսյանի հետ «դու»-ով էր խոսում։ Ժպտացին, գրկախառնվեցին։ Սուրճ բերեցին, ապա «մարտիկները հիշեցին անցած-գնացածը» մոտիվներով․․․ Պարզվեց, որ պատերազմի ժամանակ (Սարգսյանն այն ժամանակ գլխավորում էր Արցախի պաշտպանության ուժերը) Վալերին բազմիցս եղել է այնտեղ, շփվել նրա հետ, ընկերացել։ Հաճախ էին զանգահարում միմյանց։

Горная дорога в Сюникской области Армении - Sputnik Արմենիա
Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը

Երբ հանդիպումն ավարտին էր մոտենում, Վալերին ասաց․
-Մեր հատուկ թղթակիցն առանց կապի նստած է։ Հանուն ընկերության` օգնիր «Известия»-ին։
-Ինչո՞վ։
-Հզոր մարտկոց է պետք, որ տելեթայփն աշխատի և տանը լույս լինի։ Կօգնե՞ս։
-Կփորձեմ։ Ձեզ կզանգեն,-ասաց Սարգսյանը ինձ։

Մի քանի օր անց իրոք զանգեցին։ Հարցրին հասցեն, ասացին, որ բերում են անհրաժեշտ ամեն ինչ։ Երկու զինվոր հրելով տուն մտցրին մի արկղ, լեյտենենատի ուսադիրներով երիտասարդը սկսեց դզել-փչել, միացնել-վերամիացնել, պտտել-հետ պտտել, և սենյակում լույս վառվեց։ Ես մոտեցա տելեթայփին, սեղմեցի «միացնել» կոճակը, սարքը կենդանացավ, սկսեց դռռալ։ Կյանքն ավելի լավը դարձավ, կյանքն ավելի ուրախ դարձավ։

-Ինչքա՞ն կհերիքի,-հարցրի։
-Երկար։ Սա հզոր բան է,-պատասխանեց լեյտենանտը։
-Որտե՞ղ են պատրաստում,-խոսքի մեջ հետաքրքրվեցի ես։
-Ադրբեջանում։
-...
-Ռազմական է։ Մարտում խոցված տանկից են հանել,-պարզաբանեց լեյտենանտը։

Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը

Ինչո՞ւ եմ այդ մասին հիմա հիշում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին լավ վերաբերվելու լիակատար իրավունք ունեմ։ Դա մեկ։

Երկրորդ՝ աչքովս թերթի մի հրապարակում ընկավ, որում ասվում էր․ «2021թ․-ի հունվարի 26-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում կրկին երկար ժամանակով անջատել էին հոսանքը։ Դա ավելի ու ավելի հաճախ է տեղի ունենում, ավելի ու ավելի երկար ժամանակով, պատահում է՝ օրական երկու անգամ։ Այս անգամ էլ` սկզբում ցերեկը մի ժամ «մարզվեցին», իսկ 19։30-ին առհասարակ անջատեցին էլեկտրամատակարարումը երկար ժամանակով։ 1-80 թեժ գծի օպերատորները բնակիչների ահազանգերին չէին պատասխանում և միայն հաջորդ օրվա առավոտյան բարեհաճեցին հայտնել, որ միայն գիշերն է հաջողվել վերականգնել էլեկտրամատակարարումը՝ տեղի ունեցած խոշոր վթարի պատճառով»։

Հայտնի է նաև, որ շուտով երկարատև վերանորոգման համար կկանգնեցվի Հայաստանի ատոմակայանը։ Հոսանքը տներում ավելի քիչ կլինի։

Ավելին՝ Լեռնային Ղարաբաղում գործող 36 ՀԷԿ-երից 30-ը Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։ Հետևաբար, հոսանքի՝ Արցախից եկող մասի մասին ստիպված կլինենք մոռանալ։

Չէի ուզենա, որ ստիպված լինենք հիշել այն տարիները, երբ լույսը, անգամ եթե այն ռազմական տեխնիկայի մարտկոցից էր, մեծ ուրախություն էր դառնում։ Լավ կլիներ հիշել այդ մասին, բայց ավելի լավ է՝ հաղթել։

Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, կամ որտե՞ղ պետք է ապրի ՀՀ նոր վարչապետը

Լրահոս
0