00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը շնորհավորել է զինծառայողներին ու շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքներին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян посетил минобороны Армении (28 января 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян посетил минобороны Армении (28 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետն ընդգծել է, որ պետք է շարունակել զարգացնել դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Премьер-министр Никол Пашинян, спикер Парламента Арарат Мирзоян и министр обороны Вагаршак Арутюнян посетили военный пантеон Ераблур (28 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Հանդիպման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել բոլոր այն զինծառայողների, կամավորների, ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, մասնավորապես նշելով, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը:

«Ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը:

Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը:

Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով

Վարչապետը Բանակի օրվա առիթով շնորհավորել է բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, շեշտելով, որ վերջիններիս գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել զինծառայողների ընտանիքներին իրենց համբերության, տոկունության և այն բանի համար, որ ամուր կանգնած են իրենց զինծառայող հարազատների թիկունքին՝ ապահովելով նրանց նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը:

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նախանշվել հետագա քայլերը՝ դրանք լուծելու համար։

Լրահոս
0