00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս մարդիկ այնքան ծնկի իջած են, որ չեն կարող պայքարել մեր գերիների համար. Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн
Роберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին և որ դեպքում կվերադարձնի։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Առանց գերիների հարցի լուծման որևէ քայլ Ադրբեջանի հետ շփումներում մենք չպիտի ունենայինք: Այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՌԴ-ում կայացած եռակողմ վերջին հանդիպումից ՀՀ վարչապետի ձեռնունայն վերադառնալու փաստը և մինչ այդ նրա արած հայտարարությունը գերիների վերադարձի առաջնահերթության մասին:

Скриншот интервью Роберта Кочаряна информационному агенству Yerevan Today - Sputnik Արմենիա
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան

«Սա պետք է լիներ նախապայման մնացած բոլոր քայլերն անելու համար»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ «ինչու չի արվում» հարցի պատասխանն ինքը չունի:

Երկրորդ նախագահը նշեց, որ գերիների մասին տեղեկատվության «պետական գաղտնիք» որակումն էլ իր համար անհասկանալի ու անընդունելի է, քանի որ հասկանալի չէ, թե ումից է այն գաղտնի պահվում:

«Կարո՞ղ է Ադրբեջանը չգիտի, թե քանի գերի ունի: Պետական գաղտնիքը մեր ժողովրդի՞ց է: Ընդհանրապես պետական գաղտնիք է հարավում այն տեղեկատվությունը, որն ազգային անվտանգության տեսակետից պետք է մեր հակառակորդի, թշնամիներին: Հիմա այդ թիվը մեր թշնամին մեզանից լավ գիտի»,- ասաց նա:

Ավելի շատ հայանպաստ, քան ադրբեջանամետ. Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցի պատասխանի մասին

Ինչ վերաբերում է հունվարի 11-ին ՌԴ-ում կայացած եռակողմ հանդիպմանը, Քոչարյանը շեշտեց, որ նման կարգի հանդիպումների բովանդակությունը նախապես համաձայնեցվում է, ուստի  նախապես գերիների հարցի լուծման պահանջ ներկայացնելը, նրա համոզմամբ, միանգամայն իրատեսական ու հնարավոր էր:

«Այս մարդիկ այնքան են ծնկի իջած են, որ չեն կարող պայքարել մեր երկրի համար, մեր ազգային շահի, մեր գերիների համար»,- ասաց նա:

Гагик Агаджанян, руководитель грузоперевозочной компании Апавен (9 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ

Քոչարյանի համոզմամբ, նույնիսկ եթե խնդիրը բարձրացվի, դա լինելու է ոչ թե պահանջ, այլ խնդրանք:

«Անգամ իմ գործոնը բոբո են սարքելու, ասելու են գերիներին տուր, որ Քոչարյանը չկարողանա գերիների մասին խոսել»,- ասաց ՀՀ 2–րդ նախագահը:

Քոչարյանի կարծիքով Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, որպեսզի խնդիր ստեղծի Արցախի բանակի համալրման համար՝ այդ կերպ քայքայելով Արցախի անվտանգության համակարգը:

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմամբ, հայ գերիներին Ադրբեջանը կվերադարձնի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կխոստանա Արցախ ոչ մի զինվոր չուղարկել:

Նշենք, որ հունվարի 11–ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցը լուծել չի հաջողվել։ Մինչդեռ 2020–ի նոյեմբերի 9–ին ընդունած եռակողմ հայտարարության 8–րդ կետը նախատեսում էր գերիների վերեդարձ «բոլորը բոլորի դիմաց» սկազբունքով։

Լրահոս
0