00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու է Քոչարյանի և Փաշինյանի միջև. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բադալյանն առանձնացրել է այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն կունենան արտահերթ ընտրությունների արդյունքների վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Երկրում ստեղծված անիշխանությունը, քաոսային իրավիճակն ու անվտանգությանն առնչվող բազմաթիվ խնդիրները, ներդրումների բացակայությունն ու տնտեսական վատ վիճակն ուղղակիորեն ասոցացվում են գործող վարչապետի և նրա քաղաքական թիմի հետ։ Ապագայի նկատմամբ անվստահությունը զրոյական մակարդակի է հասել։ Քաղաքացիները ստիպված են գործադիրի ղեկավարին այլընտրանք փնտրել, որպեսզի չվախենան սեփական երկրում ու սեփական տան մեջ ապրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական պայքարի մասին հայտարարությունը։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Ու թեև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, մեզանում կուսակցությունները որպես քաղաքական գործոն այդքան էլ կայացած չեն։ Սա է պատճառը, որ մարդիկ իրենց փրկությունը փորձում են գտնել անհատների մեջ։

Համադրելով քաղաքական դաշտում եղած այլընտրանքային թեկնածուների` Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հնարավորությունները, մարդիկ հասկանում են, որ նրանք չեն կարող ապահովել իրենց և մեր երկրի անվտանգությունը։ Նրանց այլ բան չի մնում անել, քան հայացքն ուղղել դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նրա նախագահության ժամանակ, մեղմ ասած, շատ լուրջ խնդիրներ կային ժողովրդավարության հետ կապված` հատկապես կեղծված ընտրությունների, Ա1+-ի փակման և այլն, բայց մարդկանց գիտակցության մեջ այսօր ոչ թե ժողովրդավարության հարցն է, այլ զուտ անվտանգության»,- ասաց քաղաքագետը։

Իսկ Քոչարյանի կառավարման տարիներին, Բադալյանի խոսքով, անվտանգությունը բավականին բարձր մակարդակի վրա էր, մանավանդ, երբ նա պաշտոնավարում էր Արցախում։

Բադալյանի դիտարկմամբ` անվտանգությունից զատ, երկրորդ նախագահն ասոցացվում է նաև տնտեսական ձեռքբերումների հետ, քանի որ արդեն Հայաստանում նրա պաշտոնավարման տարիներին կառուցվեցին Հյուսիսային պողոտան, կամուրջներ, ճանապարհներ, օդանավակայաններ և տնտեսական նշանակության այլ ենթակառուցվածքներ։

Роберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Այս մարդիկ այնքան ծնկի իջած են, որ չեն կարող պայքարել մեր գերիների համար. Քոչարյան

Այլ հարց է, թե ինչ ձևաչափով և ինչպես է Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մասնակցել արտահերթ ընտրություններին։ Այս մասին թերևս երկրորդ նախագահը որևէ փակագիծ չի բացել։

«Պետք է հասկանալ, թե երբ են տեղի ունենալու արտահերթ ընտրությունները` մարտին, մայիսին, թե նոյեմբերին, դա էլ նշանակություն ունի։ Նշանակություն ունի նաև, թե ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու, երկրորդ նախագահը հիմնադրում է իր կուսակցությունը, թե որպես կուսակցապետ է մասնակցում ընտրություններին»,- նշեց քաղաքագետը։

Բադալյանի համոզմամբ` լրջագույն գործոն են նաև արտաքին խաղացողները`ոչ միայն ՌԴ-ն, այլև ԱՄՆ-ն։

«Բայդենի վարչակազմն ունի իր քաղաքականությունն ու մշտապես միջամտում է տարբներ երկրների ներքաղաքական գործընթացներին. Հետաքրքիր է, թե ինչպիսի գործողություն կիրականացնի ընտրական գործընթացի ժամանակ. կստեղծի արևմտամետ ինչ-որ ուժ և կփորձի ակտիվ գործողություննե՞ր իրականացնել, թե՞ դիտորդի դերում կլինի»,- հավելեց Բադալյանը։

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Չնայած բազմաթիվ անպատասխան հարցերի առկայությանն ու որոշ քաղաքական ուժերի սպասելիքներին ու ակնկալիքներին, Բադալյանը համոզված է, որ անկախ մասնակցությունից, հիմնական մրցակցությունը լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Լրահոս
0