https://arm.sputniknews.ru/20210126/stambul-rd-qaxaqaci-hardzakum-manramasner-26221901.html
Ստամբուլում հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիների վրա․ մանրամասներ
Ստամբուլում հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիների վրա․ մանրամասներ
Sputnik Արմենիա
Ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։ 26.01.2021, Sputnik Արմենիա
2021-01-26T13:13+0400
2021-01-26T13:13+0400
2021-01-26T13:16+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/192/87/1928759_0:0:1600:901_1920x0_80_0_0_bc3738cfcdda5327d0514b3fb8247ff6.jpg
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/192/87/1928759_106:0:1529:1067_1920x0_80_0_0_64e4b571b00f00c6e234aacecfbf3ffb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, թուրքիա, ստամբուլ, վթար, պատահար, սպանություն, գողություն
աշխարհ, թուրքիա, ստամբուլ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ստամբուլում հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիների վրա․ մանրամասներ
13:13 26.01.2021 (Թարմացված է: 13:16 26.01.2021) Ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի երեք քաղաքացիների վրա հարձակում գործած քաղաքացին ցուցմունք տալիս ասել է, որ նրանց «սատանայի ավետաբերների» տեղ է դրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել է ՌԴ երեք քաղաքացիների՝ մեկ տղամարդու ու երկու կանանց վրա։ Հարձակման հետևանքով ռուսաստանցիները վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։
«Հարձակվողը հոգեկան խանգարումներ ունի։ Նրա խոսքով՝ ինքը ռուսաստանցիներից գումար չի խնդրել ու այդ նպատակով չէ, որ հարձակվել է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Արդեն հայտնի է, որ ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։
Թուրքիայում հարձակվել են հայ երիտասարդի վրա ու ծեծել նրան
Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակում գործելուց հետո նա ինչ-որ տեղ թաքնվել է, հետո սնունդ գտնելու համար գնացել մզկիթի մոտ, որտեղ էլ նրան ձերբակալել են։