Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում երկու մահապարտներ ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Նախնական տվյալներով ՝ զոհվել է ավելի քան 30 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ պայթյունը տեղի է ունեցել Թայարան հրապարակի շուկայում , որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքված։ Զոհերի և վիրավորների մասին տվյալները տարբեր են։
Al-Sumaria հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայություններին, հայտնել է առնվազն 8 զոհվածների և 15 տուժածների մասին:
Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով անվտանգության ոլորտում իր աղբյուրները, հայտնել է 12 զոհի և 20 վիրավորի մասին: Rudaw հեռուստաալիքը տեղեկացնում է 17 զոհվածների և 25 տուժածների մասին:
Ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։
Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ հայեր չկան