00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սորոսական մետաստազները քանդեցին Հայաստանը. Զոհրաբյանը` ներքաղաքական զարգացումների մասին

© Sputnik / Aram NersesyanНаира Зограбян на интервью агенству Sputnik Армения
Наира Зограбян на интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, մեկնաբանել իր և խմբակցության շուրջ շրջանառվող մի շարք հարցեր, ներկայացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու տեսլականը։

-Զրույցը սկսենք ԵԽԽՎ-ից։ Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, հայկական պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով, բացառությամբ ԲՀԿ-ի։ Ինչո՞ւ Դուք և Միքայել Մելքումյանը չեք մեկնել. այսօր մամուլում եղան հրապարակումներ, թե պատճառներից մեկն այն է, որ ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ է հայտարարել։ Բացի այդ, կա տեղեկություն, որ ցանկանում են Ձեզ դուրս թողնել ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ էթիկայի հանձնաժողովում քննության դնելով Ձեր հայտնի գրառումը։ Խնդրեմ` Ձեր մեկնաբանությունը։

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել յուրայիններին. Նաիրա Զոհրաբյան

-Դուք միանգամից մի քանի հարց հնչեցրիք, փորձեմ դրանց անդրադառնալ առանձին-առանձին։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է ինձ, դա միանշանակ է։ Երբ իրենք ԱԺ բերեցին այդ խայտառակ հակասահմանադրական որոշումը` ինձ զրկելով Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, արդեն իսկ ամեն ինչ պարզ էր։ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ մենք այն վիճարկել ենք ՍԴ-ում, և ես վստահ եմ, որ չի գտնվելու որևէ դատավոր, որը կկատարի Նիկոլ Փաշինյանի խայտառակ հրահանգը, և այն կճանաչվի հակասահմանադրական։

Ի դեպ, Աժ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու փորձերը նպատակ ունեն ԱԺ նախագահին իրավասություն տալ իրենց իշխանությանը ոչ հաճո պատգամավորներին, կլինի դա Նաիրա Զոհրաբյանը, թե հետագայում մի «իքս կամ «իգրեկ» պատգամավոր, հետ կանչել այս կամ այն խորհրդարանական հանձնաժողովից։

Այն, որ ես խանգարում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը միջազգային կառույցներում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի հետ, դա ևս փաստ է, որովհետև, երբ մեկնարկում էր ԵԽԽՎ լիագումար նիստը, նիստից առաջ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքում, որտեղ ես ևս ներկայացուցիչ եմ, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը` Սամեդ Սեիդովը,խաղաղասիրական կոչերով հանդես եկավ։ Նա լիագումար նիստում ասաց` Ադրբեջանը վերականգնեց իր պատմական արդարությունը, մենք պատերազմով հետ նվաճեցինք մեր հողերը, հիմա սկսվել է Հայաստանի հետ խաղաղ, բարիդրացիական երկխոսության ճանապարհը։

© SputnikՍորոսական մետաստազները քանդեցին Հայաստանը. Զոհրաբյանը` ներքաղաքական զարգացումների մասին
Սորոսական մետաստազները քանդեցին Հայաստանը. Զոհրաբյանը` ներքաղաքական զարգացումների մասին - Sputnik Արմենիա
Սորոսական մետաստազները քանդեցին Հայաստանը. Զոհրաբյանը` ներքաղաքական զարգացումների մասին

Սեիդովը նաև ասաց` ինչ կարող է անել ԵԽ-ն, որպեսզի նպաստի, որ հայկական և ադրբեջանական պատվիրակությունները սկսեն միմյանց հետ խաղաղ համագործակցել։ Այո, այդ համագործակցությանը ես խանգարել եմ, խանգարում եմ և խանգարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ մեր ռազմագերիները պատանդի և քաղաքական վալյուտայի կարգավիճակով պահվում են Բաքվի բանտերում, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, և այդ քաղաքականությունը տարիներ շարունակ հասցված է պետական քարոզչության մակարդակի։

Քանի որ նիստը հիբրիդային է, հնարավոր է և՛ ուղղակի մասնակցել, և՛ առցանց տարբերակով, ես և Միքայել Մելքումյանը որոշեցինք մասնակցել նիստին։ Եվ երբ Սեիդովը հարց ուղղեց ԵԽ-ին, ես ասացի` չգիտեմ, թե ԵԽ-ն ինչ պետք է անի, պարոն Սեիդով, բայց ես կարող եմ ասել` Ադրբեջանը ինչ պետք է անի, եթե Դուք խոսում եք երկխոսության մասին, ապա առաջին քայլը պետք է լինի հայ ռազմագերիների վերադարձը, որոնց Ձեր նախագահը հռչակել է ահաբեկիչներ, երկրորդ քայլով Ադրբեջանում պետք է դադարեցնել հայատյաց քաղաքականությունը։

-Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ԵԽ-ն հրատապ կարգով քննում է Նավալնիի հարցը, բայց օրակարգում չի ներառում հայ գերիների հարցը։

-Ոչ, տարօրինակ չէ, որովհետև հսկայական տրանսֆորմացիա է տեղի ունեցել եվրոպական կառույցներում արժեքային համակարգի առումով։ Ես միշտ պաշտպանել եմ մարդու իրավունքները, բայց այստեղ մենք պետք է հասկանանք, որ միջազգային կառույցները սելեկտիվ վերաբերմունք են ցուցաբերում։ Միջազգային կառույցներում և առաջին հերթին ԵԽ-ում հակառուսական տրամադրություններ են, երբ որ պետք է Ռուսաստանի ձայնի իրավունքը վերականգնեն, որպեսզի Ռուսաստանը ԵԽ-ին վճարի ամենամեծ անդամավճարը` տարեկան 20 միլիոն եվրո, այդ ժամանակ Ռուսաստանն իրենց պետք է, բայց, երբ պետք է շատ ավելի հանդուրժող լինել և Ռուսաստանում ընթացող գործընթացներին առնվազն չխառնվել, փորձում են Նավալնիի հարցը դարձնել Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառելու խաղաքարտ։

Выступление депутата от фракции Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

Այո, շատ ցավալի է, շատ անհարմար է, որ մեկ բլոգերի հարցը ԵԽ-ն շատ ավելի է կարևորում, մինչդեռ 21-րդ դարի՝ ինձ համար էթնիկ զտումը և ցեղասպանությունը, ռազմական հանցագործությունը, այն, ինչը Արցախում արեց թուրք-ադրբեջանական տանդեմը` միջազգային տեռորիստների գործուն մասնակցությամբ, չի դառնում եվրոպական կառույցների քննարկման առարկա։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ այն, ինչն արեցին սորոսական մետաստազները Հայաստանում` մետաստազի նման տարածվելով իշխանության մեջ և քանդելով երկրի իմունիտետը` դարձնելով Հայաստանն անպաշտպան ներքին և արտաքին մարտահրավերների առջև, հիմա այդ նույն սորոսական մետաստազներն իրենց դրածո Նավալնիի միջոցով փորձում են անել Ռուսաստանում։

-Տիկին Զոհրաբյան, երբ «Իմ քայլը» Ձեզ զրկեց Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, տպավորություն էր, նաև մամուլն էր գրում, որ ԲՀԿ-ում էլ կարծես թե այդ որոշմանը դեմ չէին։ Այդպե՞ս է, և ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը` որպես ԲՀԿ-ի նախագահ, Ձեզ չպաշտպանեց։

-Ես համաձայն չեմ, որ ԲՀԿ-ն չի ընդվզել այդ որոշման դեմ։ Իրենք մեծամասնություն են, իրենք կատարեցին խայտառակ հակասահմանադրական քայլ, ի՞նչ էի ասել ես իմ գրառման մեջ. «ժեխ» բառը, որ իրենք հիմա փորձում են դարձնել դարի իրադարձություն, օգտագործում են հանրային գրեթե բոլոր դեմքերը` մտավորականներ, դերասաններ, ռեժիսորներ, քաղաքագետներ։ Նիկոլականները տրանսֆորմացրին, փորձեցին հանրության լայն հատվածին ներկայացնել, որ ես վիրավորել եմ ժողովրդին, մինչդեռ ես ասել եմ հետևյալը` այն մարդիկ, որոնք ասում են, որ Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը, այն մարդիկ, որոնք ասում են, որ Նիկոլը լավ է արել, որ սպանել է 5000 և ավելի երիտասարդների, դրանք ժեխ են։ «Ժեխ»-ը Սուքիասյանի բառարանում մի քանի հոմանիշ ունի, որից մեկը նաև անմաքուրն է։ Այո, ես պնդում եմ` այդ մարդիկ ինձ համար անմաքուր մարդիկ են, որովհետև միայն անմաքուր և միայն հայի ԴՆԹ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցող մարդը կարող է ասել, որ կապիտուլյացիոն համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, ես պնդում եմ իմ ասած յուրաքանչյուր բառը։ Ցավոք սրտի, եթե Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի խոշորագույն մանիպուլյատորներից մեկի ռեկորդ լինի, Փաշինյանը կարող է հավակնել այդ տիտղոսին։

Նաիրա Զոհրաբյանին հեռացրին հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ-ն շատ հստակ քայլ արեց` ասելով, որ Նաիրա Զոհրաբյանից բացի մենք որևէ մեկին այդ պաշտոնում չենք առաջադրելու և, քանի որ Դոնթի բանաձևով այդ քվոտան պատկանում էր ԲՀԿ-ին, հիմա տեղը թափուր է։ Որքանով տեղյակ եմ կարծես թե իրենք էլ որոշում ունեն թեկնածու չառաջադրել և Անի Սամսոնյանը` որպես հանձնաժողովի փոխնախագահ, կշարունակի ղեկավարել հանձնաժողովը։

Մենք առավել քան վստահ ենք, որ ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի կողմից մեծամասնությանը պարտադրած այդ հակաօրինական որոշումը ճանաչելու է հակասահմանադրական։

-Այսինքն` իրենք ամաչո՞ւմ են։

-Իհարկե, ամաչում են։ Իրենցից շատերն ամաչում են, որ մաս են դարձել Նիկոլ Փաշինյանի այս դավաճանությանը, որովհետև Փաշինյանը նրանցից շատերին պահում է խայտառակ շանտաժով, մարդկանց ահաբեկելով։

Հարգելի՛ իմքայլականներ, Նիկոլ Փաշինյանը ձեզ համարում է, որ իր ուսապարկը շատ ավելի մեծ ռեյտինգ և հեղինակություն ունի, քան դուք։ Այնպես որ ես շատ չեմ էլ մեղադրում իրենց, որ իրենք ենթարկվել են Նիկոլ Փաշինյանին, ինչպես այսօր մի խայտառակ, հերթական հակասահմանադրական նախագիծն են առաջ քաշում։

-Անդրադառնանք արտահերթ ընտրությունների թեմային. Հայրենիքի փրկության շարժմանը դուք միացաք, բայց հանդիպեցիք նաև Նիկոլ Փաշինյանի հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը։ Մամուլում հրապարակումներ եղան, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կողմ են ընտրությունների գաղափարին և գուցեև մասնակցեն այդ ընտրություններին։ Նաև կան քննարկումներ, որ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն որոշ պորտֆելների հարց են քննարկում։ Նման քննարկումներ եղե՞լ են, թե՞ ոչ և, եթե Նիկոլ Փաշինյանն անցկացնի արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն կմասնակցի՞ դրանց։

-Նախ` ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ-ում. կարծում եմ` Գագիկ Ծառուկյանը շատ սպառիչ այդ հարցին պատասխանեց, հանդիպումը տևել է 3-4 րոպե, և Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց այն, ինչն ասել է Նիկոլ Փաշինյանին` Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնում, և այդ պաշտոնը պահելով՝ չպետք է անցկացնի արտահերթ ընտրություններ, սա մեր հստակ դիրքորոշումն է։

Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
«Եթե այդքան վատն էինք, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխությունը»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ին

Փաշինյանն այսօր անում է այն, ինչի դեմ ինքը խոսում էր տասնյակ տարիներ ` որպես ընդդիմադիր թերթի խմբագիր և խոսում էր որպես ընդդիմադիր պատգամավոր։ Նա ԱԺ ամբիոնից բղավում էր և նախորդ իշխանություններին մեղադրում էր, որ նրանք դիվանագիտական պոստերին նշանակում են բացարձակ դիլետանտների, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այնպիսի առանցքային երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, դեսպան է նշանակում իր անգլերենի ուսուցչուհուն։ Ես էլ առաջարկում եմ իմ ֆրանսերենի ուսուցչուհի Շուշանիկին, որը շատ ավելի լավ ֆրանսերեն գիտի, քան հարգարժան Մակունցն անգլերեն, նշանակել Ֆրանսիայում արտակարգ և լիազոր դեսպան։

- Հայրենիքի փրկության շարժմանը և մյուս կուսակցությունների հետ ԲՀԿ-ն հրապարակից բղավում էր` Նիկո՛լ, դավաճան, Նիկո՛լ, հեռացիր, բայց հետո խորհրդարանում ԲՀԿ պատգամավորները հարց էին ուղղում վարչապետին։ Այդ վանկարկումներից հետո որքանո՞վ է ճիշտ հարցեր ուղղել նրան։

-Գիտեք` մենք իրացնում ենք այն օրակարգը, որ մեր առջև դնում են մեր հայրենակիցները, միգուցե, այո, մի մասը պնդում էր, որ ԲՀԿ-ն չպիտի մասնակցեր այդ հարցուպատասխանին, բայց մենք ստանում էինք նաև բազմաթիվ մեր հայրենակիցների պահանջ, թե ինչո՞ւ չեք մասնակցում նիստերին և ինչո՞ւ իրենց կոնկրետ հարցեր չեք ուղղում։

Լրահոս
0