00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել յուրայիններին. Նաիրա Զոհրաբյան

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Процветающая Армения" Наира Зограбян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Լիլիթ Մակունցին ԱՄՆ–ում դեսպան նշանակելով` Նիկոլ Փաշինյանը փորձում է նրան ազատել քրեական ու քաղաքական պատասխանատվությունից։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել իր յուրայիններին, որոնք կարող են ենթարկվել իրավական և քաղաքական պատասխանատվության։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսկերպ մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան նշանակելու մասին լուրը։

Премьер-министр Никол Пашинян представил нового министра культуры сотрудникам министерства (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետը փորձում է Մակունցին փրկել «խորտակվող նավից». Միքայել Մինասյան

«Որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ այսօր, վաղը անպայմանորեն գալու է քրեական և իրավական պատասխանատվության ժամանակը։ Նա ցանկանում է իր յուրայիններին ուղղակիորեն հեռացնել Հայաստանից»,– ասաց Զոհրաբյանը` համոզմունք հայտնելով, որ եթե ՀՀ–ում իշխանափոխություն լինի, այդ կադրերը հետ են կանչվելու։

Այդուհանդերձ, ընդդիմադիր պագամավորը չի բացառում, որ նրանք կարող են չվերադառնալ Հայաստան`դա ներկայացնելով որպես քաղաքական խնդիր, և խուսափել քաղաքական և իրավական պատասխանատվությունից։

«Քննարկման փուլում է»․ Լիլիթ Մակունցը խոսել է իր` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին

Զոհրաբյանը հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, բազմաթիվ անգամներ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ դեսպաններ են նշանակվում ծանոթ-բարեկամ սկզբունքով։ Իսկ վարչապետ դառնալուց հետո ասում էր, որ դեսպաններ պետք է դառնան պրոֆեսիոնալ դիվանագետները։

«Իսկ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկում` աշխարհի գերտերություններից մեկում, դեսպան է նշանակվում մի կին, որն ուղղակի լավ գիտի անգլերեն։ Սա աղետ է»,– ասաց Զոհրաբյանը։

Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ Լիլիթ Մակունցի նշանակմանը Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատունը չի հակադրվի, քանի որ նա մշտապես եղել է ամերիկյան ազդեցության տիրույթի գործիչ։

Հունվարի 24-ին Լիլիթ Մակունցը հաստատել էր տարածված լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում իրեն նշանակելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան։

Հիշեցնենք` Մակունցը 2018-ի մայիսին նշանակվել էր Հայաստանի մշակույթի նախարար, իսկ ԱԺ ընտրություններից հետո` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։

ԱՄՆ–ում դեսպան լինելու համար Մակունցը չունի դիվանագիտական փորձ և քաղաքական ծանրակշռություն

Լրահոս
0