ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 26-28-ը և 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Գազի և նավթի միասնական շուկայի դեպքում Հայաստանի համար կստեղծվի ձեռնտու իրավիճակ
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ։ Հունվարի 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հունվարի 26-28-ը և 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում հունվարի 26–ի գիշերը կգրանցվի 12-14 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի -1...-3 աստիճան։