Նիդեռլանդների կառավարությունը մտադիր չէ չեղարկել պարետային ժամը, չնայած երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած անկարգություններին:
Նիդեռլանդներում անկարգություններ են սկսվել հունվարի 23-ին՝ ժամը 21:00-ից մինչեւ 04:30-ը պարետային ժամ սահմանելու ֆոնին: Նման միջոցառումն ուժի մեջ է մտել ի լրումն լիարժեք կարանտինի, որը երկրում գործում է 2020 թվականի դեկտեմբերի կեսերից COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով:
Բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում են երիտասարդները։ Պարետային ժամը սկսվելուն պես նրանք փողոց են դուրս գալիս, հրաժարվում են կատարել ոստիկանության պահանջները և առճակատման են գնում ուժայինների հետ:
Բողոքի ակցիաների մասնակիցները ջարդում են խանութների ցուցափեղկերը, շրջում մեքենաներ, քարեր նետում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:
Հին կարանտին, նոր պայմաններ. ինչ է փոխվել կանոններում
Իրենց հերթին ոստիկանները ցույցերը ցրելու համար կիրառում են մահակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Հունվարի 25-ին անկարգություններն ընդգրկել են շուրջ 10 քաղաք, առավել լարված իրավիճակ է ստեղծվել Ռոտերդամում և Հերտոգենբոսում:
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 180 մարդու։