Նիդեռլանդներում ցուցարարները հանդես են գալիս երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 4:30-ը պարետային ժամ սահմանելու դեմ (այն գործում է մինչև փետրվարի 9-ը): Սա առաջին անգամն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ո՛չ բժիշկների նախազգուշացումները, ո՛չ տուգանքները չեն կանգնեցնում ցուցարարներին։
«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով
Հարյուրավոր մարդիկ մեքենաներ ու խանութներ են վառում ու ջարդուփշուր անում Ամստերդամում, Հաագայում, Ռոտերդամում, Զվոլեում և այլն։ Որոշ դեպքերում բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների վրա հարձակմամբ՝ քարերի և հրատեխնիկայի օգտագործմամբ, որոշ ցուցարարներ կոտրել են ցուցափեղկերը և թալանել խանութները, ավերել կանգառները:
Անհայտ անձինք նաև կամուրջ են պայթեցրել Amsterdam-Noord թաղամասում։
Ցնցող տեսանյութ է հրապարակվել Twitter-ում։ Այնտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հեծանվային կամրջի վրա վառելանյութով տարաներ հրկիզում, հեռու փախչում, ապա հետևում պայթյունին։
Rioters blow up a bridge in Amsterdam pic.twitter.com/0z0pCg6Ory
— Subject Access (@SubjectAccesss) January 25, 2021
Ցուցարարներին մահակներով ու ջրցան մեքենաներով ցրելու անհաջող փորձերից հետո գործի է դրվել արցունքաբեր գազ։ Սկսվել են խիստ ձերբակալություններ՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ։ Երեկոյան անկարգությունների ընթացքում ոստիկանություն է տարվել ավելի քան 150 մարդ։
Կառավարությունը քննարկել է պարետային ժամ սահմանելու հարցը
Նիդեռլանդների տարբեր քաղաքներում անկարգություններն ընթանում են արդեն երրորդ օրն անընդմեջ։ Դրանց հիմնական մասնակիցները ագրեսիվ տրամադրված երիտասարդներն են։ Ոստիկանությունը վստահ է՝ լոքդաունը գլխավոր պատճառը չէ։ Երկրում փակ են դպրոցները, ռեստորանները, չեն աշխատում գնացքները։