ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Վերջին շրջանում ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, որն անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի գաղափարը։ Նման կարծիք է այսօր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը խորհրդակցություն է անցկացրել Արդարադատության նախարարությունում:
«Մենք պետք է երկարաժամկետ մեխանիզմներ ունենանք նման երևույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլև ընդհանրապես թույլ չտալու համար»,–ասաց վարչապետը։
Քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը 4 անգամ նվազել է. Բադասյան
Խորհրդակցության ընթացքում Փաշինյանը նշեց, որ դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդվել է շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց հետևողական քայլերի շնորհիվ հնարավոր է հասնել անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը: