ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը։
Հունվարի 24-ի գիշերը՝ մոտ ժամը 02:10-ին, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած:
Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Սակայն մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Shamshyan.com-ը գրում է նաև, որ ճանապարհն անցանելի է եղել, ձյան շերտ և մերկասառույց չի եղել:
Ադրբեջանցին սպանվել է, թուրքական նավի անձնակազմի ևս 15 անդամ պատանդ են ծովահենների մոտ