ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կալանավորվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի սպանության մեջ մեղադրվողը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Հունվարի 23-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Ալավերդյանը դատարանից միանգամից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանություն նույն գործով բերման է ենթարկվել նաև Ալավերդյանի եղբայրը՝ 17-ամյա Հովհաննես Ալավերդյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը։
Հիշեցնենք՝ հունվարի 21-ին Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ 33 հասցեի հարակից տարածքում դանակահարել էին Արմեն Սարգսյանին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել են սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ: