ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելել, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ:
ՊՆ-ն ու «Հայտեքը» հայտարարում են մրցույթ զորակոչիկների համար
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 23–ի գիշերը կգրանցվի 14-16 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի -1...-3 աստիճան։