ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Տավուշի մարզում ավտոմեքենան գլորվել և ընկել է Աղստև գետը, վարորդը մահացել է:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունվարի 22-ին, ժամը 11։44-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ․ Խ․, ծնված 1979 թ․) Հաղարծին բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մ սահել դեպի ձորը և գլխիվայր շրջված ընկել Աղստև գետը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան գետից դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: