00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփան Գրիգորյանը զրպարտել է Յուրի Խաչատուրովին. դատարանը որոշեց` նա հրապարակավ կհայտնի

© Sputnik / Asatur YesayantsЮрий Хачатуров перед началом судебного заседания по делу "1 марта" (17 сентября 2019). Еревaн
Юрий Хачатуров перед началом судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանը մասնակի բավարարել է քաղաքագետի դեմ Յուրի Խաչատուրովի հայցը` զրպարտության մեղադրանքով` պարտավորեցնելով Գրիգորյանին մամուլի ասուլիս հրավիրել և ընդունել զրպարտության փաստը, սակայն մերժել է որպես փոխհատուցում երկու միլիոն դրամի բռնագանձման պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հաղթել է շուրջ երկուսուկես տարի տևած դատական պրոցեսում` ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը։

«Ստեփան Գրիգորյանը 2018-ի հուլիսին Ա1+-ում տված հարցազրույցում զրպարտել էր Յուրի Խաչատուրովին` ասելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ոչ թե գրավել էր տարածքներ Արցախում, այլ դրանք վաճառվել էին մինչև պատերազմը գեներալիտետի` այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից։ Գրիգորյանը ասել էր նաև, որ իբր հայկական բանակը հնարավորություն է ունեցել վերադարձնել այդ կորցրած տարածքները, բայց Խաչատուրովը թույլ չի տվել, քանի որ այդ հողերը վաճառել էր», – ներկայացրեց գործի նախապատմությունը Սարգսյանը։

Юрий Хачатуров и Сейран Оганян входят в зал суда перед началом заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Յուրի Խաչատուրովը կդառնա ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը». «Հրապարակ»

Դատարանը մասնակի բավարարել է քաղաքագետի դեմ Յուրի Խաչատուրովի հայցը` զրպարտության մեղադրանքով ` պարտավորեցնելով Գրիգորյանին մամուլի ասուլիս հրավիրել Ա1+-ի տաղավարում և ընդունել զրպարտության փաստը, սակայն մերժել է որպես փոխհատուցում երկու միլիոն դրամի բռնագանձման պահանջը։

«Դատարանը մերժեց գումարային պահանջը` համարելով, որ հրապարակավ զրպարտության ընդունումը բավարար է։ Իմ վստահորդը դեռ չի որոշել` գումարային պահանջով դիմի վերաքննիչ դատարան, թե ոչ։ Բնականաբար, հարցը գումարը չէ, Խաչատուրովը ասել էր, որ որքան էլ դատարանը բավարարի գումարային պահանջը, այն կուղղվի Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին (1000+)։ Ես կարծում եմ` որոշումը բողոքարկելը և նման նախադեպային որոշում ունենալը ճիշտ է», – ասաց Խաչատուրովի պաշտպանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ է լինելու, եթե քաղաքագետը հրաժարվի մամուլի ասուլիս հրավիրել և հրապարակավ ընդունել զրպարտության փաստը, պաշտպանը ասաց, որ ինչպես ցանկացած դատական ակտի չկատարման դեպքում, գործի է դրվելու ԴԱՀԿ–ն։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

«Առաջին անգամ դատական ակտը չկատարելու դեպքում նա կտուգանվի, իսկ տուգանքից հետո էլ չկատարելու դեպքում արդեն կենթարկվի քրեական պատասխանատվության», – ասաց Սարգսյանը։

Նշենք, որ դատարանը բավարարել է Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել 300 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն։

Լրահոս
0