ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Երևանում այսուհետ կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, իսկ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ: Համապատասխան նախագիծն այսօր` հունվարի 20–ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Նախագծով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել կարմիր գծերը: Դրանից բացի Երևանի քաղաքապետարանն այլևս երկու լուսանկարի միջոցով չի կարողանա տուգանել քաղաքացիներին:
Oրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:
Հիշեցնենք` այն առաջարկել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արուսյակ Ջուլհակյանը։