00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք գտել ենք Ռուսաստանից առաջ անցնելու ձևը»․ ի՞նչ է ձեռնարկել Պենտագոնը

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցАмериканские военные в Польше
Американские военные в Польше - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացիները որոշել են զարգացնել ատոմային էներգետիկայի ռազմական ուղղությունը։ Դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել զինված ուժերի ու տիեզերքի ուսումնասիրության համար ցածր հզորության միջուկային ռեակտորների մշակման մասին:

50 տարում առաջին անգամ ԱՄՆ-ն ատոմային էներգիայից կօգտվի ոչ միայն ՌԾՈւ-ում։ Այն մասին, թե ինչի համար են Վաշինգտոնին հարկավոր նոր կոմպակտ ռեակտորները՝  ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Պահուստային աղբյուր

ԱՄՆ Զինված ուժերում ատոմային ռեակտորներով համալրված են սուզանավերն ու ավիակիրները։ Դրա շնորհիվ ամերիկյան նավատորմի ամենախոշոր դրոշակիրները կարող են գրեթե անսահմանափակ ժամանակ գտնվել ծովում։

Միջուկային էներգիան օգտագործում են նաև այլ երկրների ռազմածովային ուժերը։ Օրինակ՝ ֆրանսիացիների մոտ ատոմային շարժիչով աշխատում է «Շառլ դը Գոլ» ավիակիրը, Ռուսաստանում՝ «Պետրոս Մեծ» ծանր հրթիռային հածանավը։ Սակայն ԱՄՆ-ում ատոմագնացներն ավելի շատ են։ Եվ ամերիկացիները չեն պատրաստվում կանգ առնել։

Запуск ракеты Томагавк с крейсера управляемых ракет USS Cape St.George (23 марта 2003). Средиземное море - Sputnik Արմենիա
Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

«Նախագահ Թրամփի ցուցումով պաշտպանության նախարարությունը կմշակի և կիրականացնի երկրի ներսում ռազմական օբյեկտում փոքր հզորության ատոմային ռեակտորների ծախսերի տեսանկյունից էներգետիկ ճկունության և արդյունավետության ցուցադրման նախագիծ, ինչպես նաև փոքր հզորության շարժական ռեակտորի փորձարկում կանցկացնի: Էներգիայի նման աղբյուրներն անփոխարինելի են հեռավոր տիեզերքն ուսումնասիրելու համար, որտեղ արևային էներգիայի կիրառումն անհնար է, ինչպես նաև պաշտպանական ոլորտում», — հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թե հատկապես ինչի համար են անհրաժեշտ կոմպակտ միջուկային ռեակտորները՝ իշխանությունները չեն հստակեցնում։ Defensenews.com պորտալի փորձագետները կարծում են, որ խոսքը բանակային բազաներում սնուցման պահուստային աղբյուրների մասին է։ Եթե ռազմական օբյեկտը հոսանքազրկվի, ռեակտորը էներգիայով կապահովի ծայրահեղ կարևորության սարքավորումները։ Հրամանագրի տեքստի համաձայն՝ առաջին նախատիպի փորձարկումները պետք է սկսվեն կես տարվա ընթացքում, մասնագետների կարծիքով, Նևադայի զինափորձարանում, որը խոշորագույններից մեկն է ԱՄՆ-ում:

Նվաճել տիեզերքը

Secure World Foundation ոչ առևտրային կազմակերպության տիեզերական անվտանգության հարցերով փորձագետ Բրայան Ուիդենը հիշեցնում է, որ առանց միջուկային էներգիայի երկար թռիչքներ Լուսնի, Մարսի եւ այլ մոլորակների ուղղությամբ, այդ թվում՝ օդաչուավոր թռիչքներ, հնարավոր չի լինի իրականացնել:

Հեռանկարում ռեակտորները պետք կլինեն առաջին ոչ երկրային գաղութներում։ Որոշ մասնագետներ կարծում են, որ նոր տեխնոլոգիաները կարելի է օգտագործել նաև ուղեծրային զենքի հարթակներում։ Սկզբունքորեն, այս սցենարը լիովին տեղավորվում է ԱՄՆ տիեզերական զորքերի բավականին ագրեսիվ գաղափարախոսության մեջ, որը տիեզերքը դիտարկում է որպես հավանական մարտադաշտ:

«Կարծում եմ՝ ամերիկացիներին դա անհրաժեշտ է առաջին հերթին տիեզերական նպատակների համար», — ՌԻԱ Նովոստիին պատմել է «Арсенал Отечества» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին,- մեզ մոտ «ատոմային ռեակտոր» բառակապակցությունն ասելով տարբեր բան են նկատի ունենում։ Նախևառաջ, դա մի սարք է, որն աշխատում է ուրանի ճեղքման շղթայական ռեակցիայի հիման վրա՝ դանդաղեցնող սռնիներով և հզորության կարգավորմամբ։ Ռուսաստանում նման սարքեր արդեն ստեղծված են «Բուրեվեստնիկ» և «Պոսեյդոն» արտադրատեսակների համար: Երկրորդը էներգիայի իզոտոպային միջուկային աղբյուրներն են, որոնք կիրառվում են արբանյակների, ռադիոփարոսների և օդերևութաբանական կայանների վրա։ Դրանք պակաս արդյունավետ են, բայց փոխարենը այդքան ուժեղ աղմուկ չեն բարձրացնում»։

Փորձագետը հիշեցրել է, որ 1950-60-ական թվականներին թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԽՍՀՄ-ում փորձել են ինքնաթիռների համար կոմպակտ միջուկային ռեակտոր մշակել։ Սակայն այդ նախագծերից հրաժարվել են՝ ոչ մի, նույնիսկ ամենամեծ ինքնաթիռը, չկարողացավ տանել անձնակազմի կենսաբանական պաշտպանության համակարգը։ Այդ պատճառով էլ ռեակտորների կիրառումը սահմանափակեցին խոշոր նավերով։

Մուրախովսկու խոսքով՝ մինչ օրս աշխարհի ոչ մի երկիր չի կարողացել ճեղքման ռեակցիայի հիման վրա կոմպակտ ռեակտոր ստեղծել, որը հնարավոր կլիներ օգտագործել օդաչուավոր ինքնաթիռներում, ոչ մեծ ջրատարողությամբ նավերում կամ ցամաքային տրանսպորտային միջոցներում: Միևնույն ժամանակ փորձագետը կասկածում է, որ ամերիկացիները ցանկանում են կրկնել ռուսական «Բուրեվեստնիկը» և «Պոսեյդոնը»։

«Այդ համակարգերը բավականին յուրահատուկ են,-բացատրում է նա,-դրանք պատրաստել են ցանկացած պայմաններում երաշխավորված պատասխան հարվածի համար՝ ագրեսորի կողմից միջուկային պատերազմ սանձազերծելու դեպքում և հակահրթիռային պաշտպանության արևմտյան համակարգը չեզոքացնելու համար։ Ամերիկացիներն առանց այդ էլ բավարար զենք ունեն, որն ավելի հարմար է նրանց նպատակների համար»։

Ռադիացիայի խնդիրը

Միջուկային ուժային կայանքը ժամանակին մշակվել է Convair B-36 միջմայրցամաքային ռազմավարական ռմբակոծիչների համար, որոնք ԱՄՆ Ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են եղել 1949-ից մինչև 1959 թվականը: NB-36H թռչող լաբորատորիայի նավաքթում տեղադրվել է 12 տոննանոց պաշտպանիչ պարկուճ, իսկ արագ նեյտրոններով ռեակտորը՝ մեկ մեգավատ հզորությամբ, 1,2 մետր տրամագծով և 16 տոննա քաշով՝ ռումբի հատվածախցում։

Պարզ բաղադրատոմս. ինչպես զսպել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «ախորժակը»․Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները  - Sputnik Արմենիա
Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Այն պետք է գործի գցվեր թռիչքի ժամանակ և սառեցվեր ինքնաթիռի օդախցիկներից ներս հոսող մթնոլորտային օդով: Փորձարարական մեքենան կատարել է 47 թռիչք, սակայն միջուկային շարժիչը միացրել են միայն կարճ ժամանակահատվածներով։

Իրականում միտքը շատ գրավիչ էր։ Այդպիսի թռչող սարքը կարող էր կիրառվել որպես ռազմավարական ռմբակոծիչ կամ հետախույզ, որը կարող է օդում առանց վերալիցքավորման մարտական հերթապահություն իրականացնել մի քանի օր: Սակայն խնդիրները չափազանց շատ էին։

Նախ, յուրաքանչյուր ատոմային ինքնաթիռ, ըստ էության, «կեղտոտ» ռումբ է, որը կարող է ընկնել յուրայինների վրա։ Երկրորդ՝ փորձարարական օդանավն անգամ օդում իր հետևից ռադիոկատիվ նյութերի «փեշ» էր քարշ տալիս։ Եվ վերջապես՝ անձնակազմը, միևնույնն է, շատ էր ճառագայթվում։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների՝ որպես միջուկային զենքի առաքման հիմնական միջոցների զարգացումը ատոմաթիռների բարդ ու վտանգավոր ծրագիրը վերջնականապես զրկեց բոլոր հեռանկարներից։

«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը

ԱՄՆ-ում փորձել են միջուկային ռեակտոր տեղադրել նաև ցամաքային տեխնիկայի վրա։ Chrysler TV-8 քսանհինգիտոնանոց տանկը երբեք զանգվածային կերպով չի թողարկվել. այն գոյություն է ունեցել լիաչափ մանրակերտի տեսքով՝ հագեցած հաստիքային համակարգերի միայն մի մասով: Մեքենան պետք է շարժման մեջ դներ շոգեշարժիչը, որի համար ջերմություն էր մատակարարում ոչ մեծ ատոմային ռեակտորը։

Սակայն ամերիկացի զինվորականները չգնահատեցին Chrysler կորպորացիայի նորարարական ջիղը։ Տանկը համարվեց չափազանց բարդ, իսկ նրա մարտական հնարավորությունները՝  ոչ բավարար՝ ավանդական մեքենաներից հրաժարվելու համար։ Իսկ 1956թ․-ի ապրիլի 23-ին TV-8 նախագիծը փակվեց։

Լրահոս
0