ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներից ոմանք զենք կրելու անհրաժեշտություն ունեն, ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր։ Այսօր ԱԺ–ում քննարկվեց ՊԵԿ-ին մարտական զենք տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն ասաց, որ զենքը նախատեսվում է կիրառել օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:
«ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր մաքսանենգության, քննչական, օպերատիվ հետախուզական վարչության և հետաքննության վարչության աշխատակիցների համար։ Կսահմանվի աշխատակիցների կոնկրետ ցանկ, որոնք ոստիկանության ակադեմիայում դասընթաց կանցնեն ու նոր միայն զենք կստանան»,–ասաց նա։
Գասպարյանի խոսքով` ՊԵԿ–ի հաշվեկշռում կան այդ զենքերը, հավելյալ գումարի տրամադրման կարիք չկա։
ԱԺ նիստը թեժ է անցնում` հնչում են փոխադարձ մեղադրանքներ. ԼՀԿ–ի հերթական նախագիծը մերժվեց
Պատգամավորների հարցին, թե եղե՞լ են նման դեպքեր, երբ ՊԵԿ աշխատակցի մոտ զենք կրելու անհրաժեշտություն է առաջացել, Գասպարյանը պատասխանեց, որ չի հիշում`նման կարիք առաջացած լինի։
Ի դեպ, նախագծին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։
ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք տրամադրել։ Նա հայտնեց, որ ուզում է նման նախագիծ ներկայացնել ԱԺ։
ԱԺ-ն քննարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը