00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են ադրբեջաներեն պիտակներով ապրանքները հայտնվում Հայաստանում

© Sputnik / Lilit HarutyunyanОчередь в одном из крупных супермаркетов Гюмри
Очередь в одном из крупных супермаркетов Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՀ և մասնավորապես Հարավային Կովկաս մատակարարվող ապրանքների վրա տեղեկությունները, որպես կանոն, գրվում են տարածաշրջանի բոլոր երկրների լեզուներով։ Ուստի տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանում էլ հայերեն գրառումներով ապրանքներ են հայտնվում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ժամանակ առ ժամանակ Հայաստանի խանութներում ի հայտ են գալիս ապրանքներ, որոնց բազմալեզու պիտակների վրա նաև ադրբեջաներեն գրառումներ են լինում։ Հերթական ապրանքատեսակի լուսանկարները սոցցանցերում էին հայտնվել վերջերս։

Բանն այն է, որ արտահանողները (թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում), որպես կանոն, ապրանքների տուփերը պատրաստում են տարածաշրջանի մի քանի երկրների լեզուներով։ Ուստի Հայաստանում հայտնվող ապրանքների վրա գրառումները հաճախ լինում են ԱՊՀ բոլոր կամ որոշ երկրների լեզուներով։

Հայաստանում արգելք չկա, որ երրորդ երկրների ապրանքների վրա ադրբեջանական մակնշում չլինի։ Հետևաբար սննդամթերքի անվտանգության ծառայության տեսուչները թույլատրում են նման ապրանքների մուտքը երկիր: Ծառայությունը ապրանքների մակնշման մասին օրենքները փոխելու լիազորություններ չունի, դա էկոնոմիկայի նախարարության իրավասությունն է։

Производственная линия завода Сoca-Cola - Sputnik Արմենիա
Ադրբեջաներեն գրությամբ «Կոկա-Կոլա» ՀՀ չի ներմուծվել. ընկերության պաշտոնական պարզաբանումը

Բաց աղբյուրներում տեղեկություններ չկան այն մասին, թե թույլատրվում է արդյոք հայերեն մակնշմամբ ապրանք ներմուծել Ադրբեջան։ Հայտնաբերված միակ աղբյուրը՝ ռուսերեն լեզվով, վերաբերում էր 2008թ․-ին, և այդ ժամանակ նման արգելք չի գործել։

Այնուամենայնիվ, եթե ապրանքների վրա երկու լեզվով մակնշում կա (և՛ հայերեն, և՛ ադրբեջաներեն), ապա, ամենայն հավանականությամբ, դրանք երկու երկիր էլ մատակարարվում են՝ և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան (սա է հուշում պարզ տրամաբանությունը)։

Նկատենք, որ այդպիսի մակնշմամբ ապրանքների հայտնվելը նոր բան չէ։ Օրինակ՝ տարիներ առաջ «Raffaello»-ի տուփերի վրա «դրախտային հաճույք» նշանաբանը նաև ադրբեջաներեն էր գրված. շատերի մոտ դա տպավորվել է «լազաթ» բառի շնորհիվ, որն օգտագործվում է նաև խոսակցական հայերենում։ Ենթադրվում է, որ հայերեն տարբերակն էլ հայտնվել է Ադրբեջանում։

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի` ուշադրություն դարձվի ոչ թե երրորդ երկրներից ներկրվող ապրանքերի, այլ բուն ադրբեջանական ապրանքների վրա, հատկապես Վրաստանի սահմանամերձ շուկաներից (այդ թվում՝ Սադախլոյից) բերվող մրգերի ու բանջարեղենի վրա։ Վառ օրինակ` նուռը, որն այնտեղից Հայաստան է բերվում վրացականի անվան տակ (հայտնի է, որ Վրաստանը թեև նուռ արտադրում է, բայց փոքր ծավալներով և գրեթե չի արտահանում)։

Ավելացնենք, որ Հայաստանում ադրբեջանական ապրանքների պաշտոնական արգելք երբեք չի եղել, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ այդ արգելքը վաղուց է գործում, ընդ որում՝ անգամ ժամանող ուղևորների ձեռքի ուղեբեռում եղած ապրանքների համար։

Լրահոս
0