ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ժպիտներ ու ձեռքսեղմումներ. ժամկետային ծառայությունն ավարտածները զորացրվել են
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավային է՝ 5-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունվարի 16-ին, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 17-ին և 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 16–ի գիշերը կլինի 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։