00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիներին ՀՀ անձնագրեր չեն բաժանվել. Քյարամյանը` իրեն ուղղված մեղադրանքների մասին

© Sputnik / Andranik Ghazaryan Премьер-министр Никол Пашинян раздает агитационные буклеты на проспекте Маштоца (29 февраля 2020). Еревaн
 Премьер-министр Никол Пашинян раздает агитационные буклеты на проспекте Маштоца (29 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արգիշտի Քյարամայանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե պատերազմի օրերին հարյուրավոր ադրբեջանցիների ՀՀ անձնագրեր է բաժանել, հիշեցրել է, որ քաղաքացիություն շնորհում է ՀՀ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը վստահեցնում է, որ երբ ԱԱԾ տնօրեն է եղել, մի քանի տասնյակ օտարերկրացիներ են ՀՀ քաղաքացիություն ստացել, և բոլորն էլ հայեր են եղել։ Նա այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ` ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների մասին հարցի։ 

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիներն ահաբեկիչներից խլում են հեռախոսներն ու անձնագրերը. Հովհաննիսյան

Նշենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նախորդ տարեվերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների։

«Իմ` ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակահատվածում անձնագրայինի պետ չի փոխվել։ Հարցն այն է, որ ԱԱԾ տնօրենն անձնագրային բաժանմունքի պետեր նշանակելու լիազորություն չունի` դա ոստիկանության գործառույթն է։ Անձնագիր ստանալու գործառույթը բավականին բարդ պրոցես է, որը սկսվում է ոստիկանության անձնագրային բաժանմունքից, հետո քաղաքացիական հարցերով հանձնաժողովի որոշում է պետք, որից հետո փաթեթը պետք է գնա կառավարություն` վարչապետի մոտ։ Ի վերջո, քաղաքացիություն շնորհում է ՀՀ նախագահը»,–ասաց Քյարամյանը։

10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն, ըստ օրենքի, ամենաքիչը կարող է 6 ամիս տևել, իսկ Քյարամյանը շատ ավելի քիչ ժամանակ է այդ պաշտոնում եղել (2020-ի հունիսից հոկտեմբեր ամիսներին)։

Защитник прав человека Карабаха Артак Бегларян - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները պատրաստ չեն հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների. Արտակ Բեգլարյան

Քյարամյանը նշեց նաև, որ ՀՔԾ–ն իր կողմից ենթադրաբար նմանատիպ արարք կատարելու փաստի առթիվ նյութեր է նախապատրաստել, որի արդյունքում պարզվել է, որ իր արարքում ոչ միայն հանցակազմ չկա, այլև բացակայում է հանցագործության դեպքը։ Նա հիշեցրեց, որ Իսագուլյանի հայտարարության դեպքով սուտ մատնության համար քրգործ է հարուցվել։

Քյարամյանը հայտնեց նաև, որ այն ժամանակահատվածում, երբ ինքն ԱԱԾ տնօրեն է եղել, Գառնիկ Իսագուլյանի որդին իր դիմումի հիման վրա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ Իսագուլյանի հայտարարության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` սուտ մատնության հատկանիշներով։

Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Իսագուլյանը ձերբակալվել է ՔԿ–ում քննվող` Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում։

Լրահոս
0