ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հունվարի 11-ին` ժամը 02։25-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է ննջասենյակի կահույքը․ բնակիչ Գեորգի Մ․-ն (ծնված 1935 թ.) տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները Սվետա Խ․-ին (ծնված 1937 թ.) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։ Վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Շենգավիթում 71-ամյա կինը ծխահարվել ու մահացել է հարևանի տանը բռնկված հրդեհից