Հայաստանի կրկնակի չեմպիոն, մեծահասակների մի շարք միջազգային մրցաշարերի մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մասնակից Սլավիկ Հայրապետյանը սահել է բնության գրկում ու տեսագրությունը հրապարակել Facebook–ի իր էջում։
«Ապուշի երազանքը կատարվեց»,– տեսանյութին կից գրել է նա` նշելով, որ Հայաստանում է։
Երկրպագուները հիացել են նրա հմտություններով և հարցրել, թե կոնկրետ որտեղ է սահում Սլավիկը։ Սակայն գեղասահորդը նրանց հարցերին չի պատասխանել։