ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն Սուրբ ծննդի կապակցությամբ գրառում է արել Facebook–ի իր էջում ու լուսանկարներ հրապարակել Դադիվանքից։
«Այս Սուրբ Ծննդյան օրը ես մտածում եմ այն արցախցիների մասին, որոնք նոր ցեղասպանության զոհ դարձան։ Մտածում եմ Տեր Հովհաննեսի և Դադիվանքի մասին, այն ժառանգության մասին, որն այսօր վտանգված է։ Ես մտածում եմ քրիստոնյա նահատակների մասին»,–գրել է Բուայեն։
Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, իսկ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին նա Ֆրանսիայի Սենատին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ օրինագիծը։
Վերջինս, ի դեպ, ընդունվեց սենատի կողմից, բայց Ֆրանսիայի կառավարության հավանությանը չարժանացավ։
«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին