ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:
Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ: Նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,-տեղեկացրին նախագահականից։
Նշենք, նաև, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 324–ով և դարձել 160544։ Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի նոր ալիքի հետ կապված այսօրվանից երկրում կարանտին է հայտարարել։ Ուսումնական հաստատություններն Անգլիայում արդեն անցել են հեռավար ուսուցման, իսկ հունվարի 6-ից կգործի տնից դուրս գալու արգելքը։
«Հուսով եմ` դժվարությունները կմնան անցյալում». Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին