00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ. Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ կամավորների հետ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян встретился с представителями различных волонтерских организаций и групп в социальной, безопасностной, информационной и других сферах во время войны и в послевоенный период (30 декабря 2020). Еревaн
Президент Армен Саркисян встретился с представителями различных волонтерских организаций и групп в социальной, безопасностной, информационной и других сферах во время войны и в послевоенный период (30 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահի կարծիքով՝ պետությանը բոլոր ոլորտներում աուդիտ է պետք։ Նա շեշտել է, որ չի պատրաստվում վարչապետ լինել և կուսակցություն ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ: Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա պետության անունից շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ
Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ. Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ կամավորների հետ - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ

Նախագահը նշել է՝ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են, և դրանք հաղթահարելու լավագույն ձևն աշխատելն է։ Սեփական օրինակով է համոզվել։ Սարգսյանը նաև խոսել է պետության ու պետականության մասին՝ ընդգծելով, որ մոտեցումները փոխել է պետք։

«Մենք 30 տարի ապրել ենք փակ մոդելով... Մեր երկիրը պետք է բաց մոդել ունենա, որովհետև մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք»,- ասել է նախագահը։

Նա նաև կարևորել է կրթության դերը՝ նշելով, որ պետք է կարողանալ արտասահմանի հազարավոր լավ կրթված երիտասարդներին ներգրավել պետության ամրապնդման գործում։

«Պետք է աուդիտ անենք բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից, ազատությունից սկսած: Մենք ունենք պետություն, որտեղ ամեն ինչ անձնավորված է, բոլորը փրկիչ են փնտրում: Երբ անձնավորում ես ինստիտուտը մարդու հետ, դա աղետ է: Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ: Դուք երիտասարդ եք, ձեզնից յուրաքանչյուրը առաջնորդ է»,- ասել է նախագահը։

Նա շեշտել է՝ պետական համակարգը լիարժեք չի աշխատում: Չի կարծում է, որ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել: Վստահ է՝ համակարգային մոտեցում է պետք։ Նա առաջարկել է, որ նախագահական ինստիտուտը լինի այն հարթակը, որտեղ կարելի է հավաքվել և միասին մտածել, թե ինչպես կարելի է համակարգ ստեղծել:

«Ափսոս է, որ ձեր այս փորձառությունը կորչի: Ուզում եմ, որ դուք պահպանեք այն, ինչ ստեղծել եք»,- նշել է Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Նա վստահ է՝ պետք է արմատապես փոխել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի: Նախագահը համոզված է, որ հիմա այդ պահն է: Նա պատրաստակամություն է հայտնել օգնելու սփյուռքի բոլոր կառույցների հետ աշխատելու հարցում:

«Տաղանդավոր ժողովուրդ ենք, ամեն տեղ մեր տաղանդը ծաղկում է, բացի մեր երկրից: Եկեք ամեն ինչ անենք, որ այս երկիրը զարգանա: Ես` որպես նախագահ, պետք է ամեն ինչ անեմ, որ երկիրը կայուն լինի և առանց մեծ կորուստների առաջ գնա: Հույս ունեմ, որ այս դժբախտությունն ու դժվարությունը մեզ կստիպեն, որ պետությունը նորից կառուցենք, որովհետև շատ բան ուղղակի չկա: Շատ ոլորտներում մենք կարող ենք զրոյից սկսել և ճիշտ կառուցել: Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու»,- ընդգծել է նախագահը։

Նա առաջակել է համագործակցել, հատուկ շեշտել է՝ ոչ քաղաքական նպատակներով: Կրկին հիշեցրել է, որ չի պատրաստվում վարչապետ լինել, չի պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտի, որ ունի պարտականություններ նախագահական նստավայրում: Վստահ է, որ այս ճգնաժամային իրավիճակում նախագահի ինստիտուտն ավելի կարևոր է դառնում։

«Հուսով եմ` դժվարությունները կմնան անցյալում». Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Լրահոս
0