00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է Պիեռ Կարդենը

© AP Photo / Christophe EnaФранцузский модельер Пьер Карден после выставки, посвященной 70-летию его деятельности (30 ноября 2016). Париж
Французский модельер Пьер Карден после выставки, посвященной 70-летию его деятельности (30 ноября 2016). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ դիզայները 98 տարեկան էր։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է նորաձևության աշխարհի կարկառուն դեմքերից մեկը` Պիեռ Կարդենը։ Տեղեկությունը հայտնում է AFP–ն։ Կարդենը 98 տարեկան էր դարձել այս տարվա հուլիսին։ 

​Նա մահացել է Փարիզի արևմուտքում գտնվող հիվանդանոցում։

Պիեռ Կարդենը 14 տարեկանից ուսումնասիրել է շինարարության և նորաձևության հիմունքները: 1939 թվականին տանից հեռանալով, մեկնել է Վիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` կարելով հագուստներ հիմնականում կանանց համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում: Պատերազմից հետո, 1945 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է ճարտարապետություն և աշխատել նկարիչ-ձևավորող Ժաննա Պակենի նորաձևության տանը: Նա աշխատել է նաև Էլզա Սկիապարելլիի հետ, իսկ 1947 թվականից` Քրիստիան Դիորի մոտ: 1946 թվականին ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի հանդերձանքը: 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը: Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորը խորհուրդ է տվել. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»:

Белла Хадид ходит по подиуму для Rodarte во время Недели моды в Нью-Йорке (11 февраля 2020). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Ինչպես Ռուբեն Բաղդասարյանն անփոխարինելի դարձավ նորաձևության աշխարհում. լուսանկարներ

Պիեռ Կարդենն ավելի քան 500 գյուտ է արտոնագրել նորաձևության բնագավառում: Դրանցից են գունավոր զուգագուլպաները և բարձր կրկնակոշիկները, ծաղկավոր փողկապները, առանց օձիքի երկար պիջակները, կոճակներով նեղ տաբատները` սկզբնապես նախատեսված «Բիթլզ» խմբի համար և այլն: Նա առաջիններից մեկն էր, որ զբաղվեց ջինսե հագուստների ուղղությամբ և երեխաների ու երիտասարդների հագուստներով: Նա առաջիններից մեկը սկսեց իր հագուստներն ու օծանելիքները վաճառել առավել ցածր գներով` դրանք հասանելի դարձնելով սպառողների լայն շրջանակների համար: Բացի այդ, Պիեռ Կարդենը զբաղվել է կահույքի, ավտոմեքենաների և ինքնաթիռների սրահների դիզայնով:

Գրիգոր Ջաբոթյանը խելքահան է անում նորաձևությանը հետևող կանանց, անգամ թագուհիներին

Պիեռ Կարդենը Փարիզի հանրահայտ «Մաքսիմ» ռեստորանի և համանուն առևտրային ապրանքանիշի սեփականատերն էր: 1970 թվականին որպես սեփականություն ձեռք էր բերել Փարիզի Café des Ambassadeurs թատերական համալիրը և իր պատվին վերանվանել Espace Pierre Cardin: Որպես Մառլեն Դիտրիխի վերջին համերգային շրջագայության պրոդյուսեր, ելույթների համար նրան էր տրամադրել այդ համալիրի համերգային դահլիճը: Տարիների ընթացքում Պիեռ Կարդենը Փարիզի 8-րդ շրջանում և Ելիսեյան պալատի շրջակայքում ձեռք էր բերել բազմաթիվ անշարժ գույք:

Պարգևատրվել է մի շարք ֆրանսիական և արտասահմանյան մրցանակներով ու պարգևներով:

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

Լրահոս
0