https://arm.sputniknews.ru/20201229/hh-pastpanutyan-naxararn-aycelele-gyumrii-rusakan-razmakayan-25934107.html
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան
Sputnik Արմենիա
Պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը ծանոթացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին, ինչպես նաև շնորհավորել է անձնակազմին զորամիավորման... 29.12.2020, Sputnik Արմենիա
2020-12-29T11:57+0400
2020-12-29T11:57+0400
2020-12-29T12:00+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1d/25933917_0:0:997:563_1920x0_80_0_0_8379a1daa264b5d28713e7ddc5795a84.jpg
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1d/25933917_0:0:897:563_1920x0_80_0_0_a48e5052a0b802ee3ab3219615fe5dd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, վաղարշակ հարությունյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ամանոր
հայաստան, գյումրի, վաղարշակ հարությունյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ամանոր
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան
11:57 29.12.2020 (Թարմացված է: 12:00 29.12.2020) Պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը ծանոթացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին, ինչպես նաև շնորհավորել է անձնակազմին զորամիավորման կազմավորման տարեդարձի և Ամանորի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է ռուսական ռազմակայանի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին, հրամանատարությանը և անձնակազմին շնորհավորել զորամասի կազմավորման օրվա ու գալիք Ամանորի կապակցությամբ:
Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը
«Պատվիրակության անդամներն այցելել են նաև ռազմակայանի տարածքում գտնվող Ալեքսանդրայի Սուրբ Նահատակ ուղղափառ եկեղեցի և ռազմապատմական թանգարան», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարացրել են ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը: