00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի բնակիչներից ավելի քան 900–ը բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում

© Sputnik / Максим БлиновМедик оказывает помощь пациенту на базе полевого госпиталя развернутого Минобороны России на территории аэропорта в Степанакерте (1 декабря 2020). Карабах
Медик оказывает помощь пациенту на базе полевого госпиталя развернутого Минобороны России на территории аэропорта в Степанакерте (1 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՀՆԲՋ) շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Российские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ

Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում բժշկական օգնություն ցուցաբերելու համար․ անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Կաղարծի բնակավայրի 21 բնակչի։

Լեռնային Ղարաբաղի բնակիչներից ավելի քան 900–ը, այդ թվում՝ ավելի քան 120 երեխա, բժշկական օգնություն են ստացել ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում:

Դիմած քաղաքացիներին զննել են թերապևտները, վիրաբույժներն ու մյուս մասնագետները և անհրաժեշտ նշանակումներ արել։

Տեղի բնակիչները, որպես կանոն, դիմում են խրոնիկ հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման պատճառով, ինչպես նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ, որոնց թվում կան ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Сборы сведений о пропавших армянских военнослужащих российскими миротворцами - Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները դիմում են ստացել 540 անհետ կորած հայ զինծառայողի մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0