00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանում Փաշինյանի ղեկավարությամբ ոչ մի ընտրություն չի կարող լինել». Վազգեն Մանուկյան

© Sputnik / Aram NersesyanВазген Манукян на акции протеста (28 декабря 2020). Еревaн
Вазген Манукян на акции протеста (28 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վազգեն Մանուկյանը նշում է, որ ինքը Փաշինյանին ոչ թե դավաճան է համարում, այլ մեր ժողովրդի ու պետության թշնամի։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար. այն, ինչ արվեց, այն, ինչ հիմա շարունակվում է, ներել հնարավոր չէ։ Կառավարության մոտ այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը`նշելով, որ անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է մնալու, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա։

Անդրադառնալով  Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին` Մանուկյանն ասաց, թե չի կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։

Депутат от фракции Мой Шаг Айк Саркисян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են դավաճանները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին

«Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների, ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Սովորական տրյուկն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ։ Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել»,-ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նախ  Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում գոնե մի քիչ ուշքի կբերի, կբարձրացնի բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ կգնա բանակցությունների։ «Որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Առանց որևէ բանակցության, որևէ միջազգային իրավունքի տրվում են սահմանները։ Մինչև սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Հիմա կամ 1-2 ամսից ընտրություն անցկացնելը նշանակում է նորից տրոհել Հայաստանը»,–ասաց ընդդիմության վարչապետի թեկնածուն։ Մանուկյանը խոստացավ, որ կխոչընդոտեն, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվեն։

Բողոքի ակցիա, երթ, լեզվակռիվ. ընդդիմությունը երթով եկավ կառավարության մոտ. տեսանյութ

Անդրադառնալով Փաշինյանի խոսքին, թե քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս, հետևաբար չեն ցանկանում` Մանուկյանն ասաց, որ խոստանում է`փողոց դուրս կգան, այս իշխանություն էլ կփոխեն, որ նորմալ ապրենք։

Гехам Манукян на акции протеста (28 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մի սատարեք Հայաստանի դավադիր իշխանություններին. ՀՅԴ–ի կոչը ոստիկանությանը

«Մեր բոլորի երազանքներն ինքը կործանեց։ Ես իրեն համարում եմ թշնամի։ Ինքը ոչ թե դավաճան է, այլ մեր ժողովրդի ու պետության թշնամին։ Ինքը մեզ հետ երբեք չի եղել, որ դավաճաներ մեզ։ Միշտ եղել է օտար, թշնամի։ Իր օրոք Հայաստանը ոչ մի զարգացում չի կարող ապրել: Ես ողջունում եմ երիտասարդներին, որ գնում են, կանգնում են, եթե պետք է` կռվում են: Բա ի՞նչ պետք է անեն, թշնամու հետ կռվում են»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ կանգնած է ժողովուրդը, ոչ թե ընդդիմությունը, որովհետև ընդդիմություն լինում է ընտրությունների ժամանակ, իսկ հիմա ազգային պայքար է մեր երկիրը թշնամուց փրկելու:

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 16 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացնում։

Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։

Կառավարությունը չի կարողանալու վճարել թոշակները. Հայաստանին սպասվում է էներգետիկ ճգնաժամ

Լրահոս
0