ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն, որը վերջերս է երկրորդ անգամ մայրացել, ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել։ Կադրում երգչուհին ամուսնու` Արկադի Վարդանյանի և երեխաների հետ է, մի ձեռքով գրկել է դստերը, մյուս ձեռքով բռնել որդու ձեռքը։
«Աստված պահապան լինի մեր ընտանիքներին»,– լուսանկարին կից գրել է երգչուհին։
Նրա էջի հետևորդներին դուր է եկել լուսանկարները։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
«Շատ լավն եք, է»,«հրաշք զույգ, շատ համահունչ եք», «սիրուն ընտանիք, ոնց եմ ձեզ սիրում»,–գրել են նրանք։
Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր 2019-ի դեկտեմբերին, իսկ հղիության մասին հայտնել այս տարվա մայիսին։
Նա ևս մեկ զավակ ունի և հաճախ է որդու՝ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Instagram–ում։