00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրոշ ու մշտական կացարան` լուսնի վրա. չինացիների հեռուն գնացող ծրագրերը

© GeektimesПолет на луну
Полет на луну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Թեև չինական լուսնային տարին փետրվարի կեսերին է լինելու, այս վերջին օրերը Չինաստանի համար բառիս բուն իմաստով լուսնային էին։

 

Լուսնային սոնատա՝ այս անգամ չինացիների կատարմամբ

Այդ երկրի արձակած տիեզերական սարքը հասավ լուսին, նմուշներ վերցրեց Երկրի այդ արբանյակի մակերևույթից ու հաջողությամբ վերադարձավ Չինաստան։ Ավելին՝ այդ նույն սարքը Չինաստանի դրոշը տեղադրեց լուսնի վրա, որտեղ մինչև հիմա կային միայն Միացյալ նահանգների դրոշներ, որոնք տեղադրել էին մոտ 50 տարի առաջ լուսնի վրա վայրէջք կատարած ամերիկացիները։ Հիմա արդեն ակնհայտ է, որ սրանով չինացիները չեն բավարարվելու և ունեն լուսնի հետ կապված ավելի հեռուն գնացող ծրագրեր։ Եվ ոչ միայն լուսնի։

Полнолуние - Sputnik Արմենիա
Ինչպիսին էր խավարած լուսինը Հայաստանում. լուսանկար

​Մի քանի տարի առաջ՝ 2017 թվականին, Չինաստանը հայտարարեց, որ շատ կոնկրետ ծրագիր է նախաձեռնում, որը թույլ կտա 2040 թվականին մարդկանց իջեցնել Մարսի վրա։ Ցինհայ նահանգում կառուցվելու է այսպես կոչված Մարսիական ավան։ Ինչու հենց Մարսիական։ Տեղանքն այդ տարածքում հսկա մի անապատ է՝ մոտ երեք Հայաստանի չափ, և պայմաններն այնտեղ շատ նման են այն պայմաններին, որոնք գոյություն ունեն Մարսի վրա։ Եվ այդ անապատում նախատեսված է կառուցել մի մեծ ավան, որտեղ մշտապես կբնակվեն տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ գիտնականներ, հետազոտողներ, ապագա տիեզերագնացներ։

Փաստորեն այս Մարսիական ավանը կառուցելով` Չինաստանը միանգամից մի քանի նապաստակ է մտադիր սպանել։ Սա ոչ միայն հետազոտական կենտրոն է լինելու, որտեղ գիտափորձ է անցկացվելու պարզելու համար, թե ինչպես կարող են մարդիկ գոյատևել Մարսի դաժան պայմաններում։ Սա նաև ուսումնական կենտրոն է լինելու. Չինաստանի բոլոր նահանգներից երեխաներին բերելու են այնտեղ էքսկուրսիաների, ու ի դեպ դպրոցականները ցանկության դեպքում հնարավորություն կունենան մի քանի օր ապրել այս ավանում։ Բայց սա էլ դեռ ամենը չէ. Չինաստանի իշխանությունները համոզված են, որ Մարսյան այս ավանը կգրավի ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ու անապատային այս նահանգը, որտեղ որևէ տեսարժան վայր չկա, շատ շուտով կդառնա իսկական տուրիստական կենտրոն, իսկ զբոսաշրջությունից ստացած փողը կարելի կլինի օգտագործել հենց տիեզերական ծրագրերն ընդլայնելու և իրականացնելու համար։ Համաձայնեք՝ շատ հետաքրքիր ծրագիր է՝ Մարսը փաստորեն փող է բերելու Մարսը հետազոտելու համար։

Կպաշտպանե՞ն արդյոք հին պատվաստանյութերը բոլորովին նոր՝ բրիտանական կորոնավիրուսից

Իհարկե, ամերիկացիներն էլ լուսնային ծրագրերից չեն հրաժարվել։ Բայց փաստը սա է՝ 70-ականների սկզբներին ամերիկյան թռիչքները դեպի լուսին դադարեցին։ 1972 թվականի դեկտեմբերի կեսերին Ապոլո 17-ի անձնակազմի հրամանատար Յուջին Սերնանը և դոկտոր Հարիսոն Շմիտը վերջին անգամ իրենց հետքերը թողեցին լուսնի մակերեսին։ Եվ դրանից հետո մարդն այլևս լուսնի վրա չի եղել։ Այսինքն` գրեթե կես դար փաստորեն լուսինը մարդկության հետաքրքրությունների շրջանակներից դուրս էր մնացել։ Բայց չինական այս փորձը վկայում է, որ մարդը շուտով կրկին կգնա լուսին և ըստ երեւույթին այս անգամ արդեն կփորձի հաստատվել այնտեղ, այսինքն` մշտական կացարանի նման մի բան կստեղծի կա՛մ լուսնի ուղեծրում, կա՛մ հենց լուսնի վրա։

Планеты Юпитер и Плутон - Sputnik Արմենիա
Յուպիտերն ու Սատուրնը դեկտեմբերի 21-ին «կմիաձուլվեն»

Այս առումով շատ հետաքրքիր ծրագիր ունի ևս մի պետություն՝ Ճապոնիան։ Մի քանի տարի առաջ այդ երկրի վարչապետը՝ Սինձո Աբեն, հրավիրել է տիեզերքի հետազոտության ռազմավարական շտաբի նիստ, որտեղ առաջարկել է միանալ ամերիկացիների ծրագրերին ու համատեղ ջանքերով իրականություն դարձնել դրանք։ Բայց ամենահետաքրքիրը՝ ճապոնացիներն առաջարկում են կացարան ստեղծել ոչ թե լուսնի ուղեծրում կամ մակերեսին, այլ, այսպես ասենք, լուսնի ներսում։ Ճապոնացիները լուսնի ուսումնասիրությունը նոր չեն սկսել։

Դեռ մոտ 15 տարի առաջ նրանք դեպի լուսին էին արձակել մի սարք, որը շուրջ մեկուկես տարի շարունակ հետազոտում էր լուսնի մակերևույթը։ Եվ պարզապես սենսացիոն հայտնագործություն էր արել՝ Մարիուսի բլուրներ կոչվող տեղանքում կա մի հսկայական քարանձավ, որն ըստ երևույթին առաջացել է մոտ 3,5 միլիարդ տարի առաջ՝ լավայի ժայթքման արդյունքում։ Այդ քարայրի մեծությունն ուղղակի շշմեցնում է։ Ճապոնացիներն ասում են, որ դրա երկարությունը  50-60 կիլոմետր է։

Կարևորը մենք ենք ու Ամերիկան, բայց ընտրությունների հարցում կա մեկ տարբերություն

Պատկերացրեք՝  քարանձավ, որը սկսվում է Երևանում ու ձգվում գրեթե մինչև Սևանա լիճը։ Համաձայնեք՝ ուղղակի իդեալական տեղ է կացարան ստեղծելու համար՝ պաշտպանված կլինես արևից, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից, ճառագայթումից ու մետեորիտներից։ Եվ ի վերջո, օգտագործելով այս բազան, կարելի է տարածել հետազոտությունները դեպի Մարս։

Լրահոս
0