ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կարմի խաչի միջազգային կազմակերպությունը (ԿԽՄԿ) առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
© Photo : Facebook / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԿարմիր խաչն անօթևան մնացած արցախցի 221 ընտանիքի տվել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ
Կարմիր խաչն անօթևան մնացած արցախցի 221 ընտանիքի տվել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ
«Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ (ընդհանուր թվով 741 անձ) ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի այդ, տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ»,–ասված է հաղորդագրության մեջ:
© Photo : Facebook / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԿարմիր խաչն անօթևան մնացած արցախցի 221 ընտանիքի տվել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ
Կարմիր խաչն անօթևան մնացած արցախցի 221 ընտանիքի տվել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ
ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն՝ հետագա քայլերը պլանավորելու նպատակով։