00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծուխը չի հարցնում, թե որ կողմ կարելի է տարածվել. սրճարաններում ծխելը կարգելվի բոլորին

© Sputnik / Andranik GhazaryanЗажженная сигарета
Зажженная сигарета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծխախոտը խանութներում պետք է ծածկված լինեն, որպեսզի դրանք չտեսնեն ոչ միայն մեծերը, այլև երեխաները։ Ռեստորաններում ու սրճարաններում ծխողների և չծխողների սրահների բաժանումը ոչ միշտ է փրկում ծխից, այնպես որ ծխելը բոլորովին կարգելեն․ առողջապահության ինստիտուտ։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ծխելու հետ կապված նոր սահմանափակումները Հայաստանում ուժի մեջ են մտնում 2021-2022 թթ․-ից։ Դրանցից կարելի է առանձնացնել երկու ամենաաղմկահարույցները․ 2021թ․-ից խանութներում ծխախոտը երևացող տեղում դրված չի լինի, իսկ 2022թ․-ի մարտից կարգելվի ծխել սրճարաններում և ռեստորաններում։ Այս և մի շարք այլ պահանջներ ներառված են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքում։

Экономист Ваагн Хачатурян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ծխախոտի արտադրություն, թե առաջադեմ երկրներին բնորոշ ապրելակերպ. Խաչատրյանը` օրինագծի մասին

2021թ․-ի հունվարից կարգելվի խանութներում ծխախոտները դնել երևացող տեղում։ Ծխախոտի վաճառասեղանը հատուկ ծածկի տակ կլինի, և վաճառողը այն կբացի միայն չափահաս գնորդի պահանջով։

«Հիմա, որպես կանոն, դրանք գտնվում են շահավետ տեղում՝ դրամարկղի մոտ, մարդու հասակի բարձրության վրա։ Ավելին՝ դրանք դնում են շոկոլադե սալիկների և ծամոնի կողքին, այնպես որ հեշտությամբ կարող են գրավել երեխաներին։ Այդ պատճառով մենք ուզում ենք, որ ծխախոտը հնարավորինս քիչ երևա թե ծխողների, թե, առավել ևս, չծխողների աչքին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, որը մասնակցել է օրինագծի քննարկմանը։

Օրենքի մյուս պահանջն ուժի մեջ է մտել արդեն այս տարի․ կրպակներում և խանութների ցուցափեղկերին արգելված են գովազդային վահանակները, պաստառները և ծխախոտի պատկերով այլ գովազդային նյութերը։

Բազարչյանը օրինագծի գլխավոր ձեռքբերումներից է համարում այն, որ թե այս, թե մյուս արգելքները հավասարաչափ վերաբերում են սովորական ու էլեկտրոնային գլանակներին և ծխախոտային ցանկացած այլ արտադրանքներին։ Նույնը վերաբերում է սրճարաններում և ռեստորաններում ծխելու արգելքին, որն ուժի մեջ կմտնի 2022թ․-ի մարտից։

Ընդ որում, ընդգծեց նա, ծխողների և չծխողների համար սեղանների տարանջատումն անարդյունավետ է. ծուխը չի հարցնում, թե որ կողմ կարելի է տարածվել: Եվ նույնիսկ այնտեղ, որտեղ ծխողների համար առանձին սրահներ կան, վերջիններս իրենց հետ այնտեղ են տանում իրենց չծխող կանանց, ընկերներին և նույնիսկ երեխաներին, որոնք ստիպված են լինում շնչել ծխախոտի ծուխը։

«Այս արգելքի իմաստը ոչ միայն չծխողների առողջության մասին հոգ տանելն է, այլև այն ծխողների, որոնք ուզում են թողնել։ Դրա համար նրանց բարենպաստ միջավայր է հարկավոր, այսինքն՝ ծխախոտի ծխի բացակայություն»,-ավելացրեց Բազարչյանը։

Նա ընդգծեց, որ որոշ հյուրանոցներ և ռեստորաններ իրենց տարածքում ծխելն արգելել են դեռ օրենքի ընդունումից առաջ՝ չվախենալով, որ կարող են հաճախորդ կորցնել։

Կա նաև հանրային վայրերի մոտակայքում ծխելու, ինչպես նաև հիվանդանոցների, պոլիկլինիկաների, մանկապարտեզների, դպրոցների և բուհերի մոտակայքում ծխախոտի վաճառքի արգելք։ Ճիշտ է, այս սահմանափակումը գործում է միայն այդ հաստատություններից մինչև 10 մետր հեռավորության համար։

«Իհարկե, այս արգելքը կարող է 100 կամ 50 մետր լինել, բայց մենք փոխզիջման եկանք՝ բիզնեսի հետ երկար բանակցություններից հետո»,-ավելացրեց Բազարչյանը։

Նա հիշեցրեց, որ օրինագծի քննարկումները սկսվել են դեռևս 2016թ․-ին, իսկ ակտիվորեն սկսել են քննարկվել 2018թ․-ից։ Այդպիսով, օրինագծի ընդունումից առաջ բանակցություններն ընթացել են ավելի քան 3 տարի։ Արգելքները, թեկուզ և մի փոքր ուշ, բայց նշված ժամանակում և աներկբա ուժի մեջ կմտնեն, ընդգծեց Բազարչյանը։

Հայաստանում երբ եվ որտեղ կարգելեն ծխելը - Sputnik Արմենիա
Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել

Ինստիտուտը պատրաստվում է հակափաստարկներ ներկայացնել այն դրույթի դեմ, որ ծխախոտի վաճառքն օգնում է համալրել բյուջեն։ Ծխախոտն իսկապես արտահանման ծավալով երկրորդ ապրանքն է դարձել Հայաստանի համար՝ առաջ անցնելով անգամ կոնյակից։ Սակայն ծխախոտից ստացված եկամուտներից պետք է հանել այն ծախսերը, որոնք պետությունը պետք է կրի սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդությունների, շաքարային դիաբետի, շնչառական ուղիների և այլ հիվանդությունների բուժման համար։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մոտավոր հաշվարկ էր ներկայացնում. ծխախոտ արտադրողները և ներմուծողները 2018 թ․-ին բյուջե են վճարել 97 միլիարդ դրամ (այդ ժամանակվա փոխարժեքով՝ ավելի քան 206 միլիոն դոլար), իսկ ծխելու հետևանքով առողջապահության ընդհանուր բյուջետային ծախսերը գնահատվել է մոտ 80 միլիարդ դրամ (ավելի քան 170 միլիոն դոլար):

«Մենք այս հարցերով հստակ հետազոտություն ենք իրականացնում և մոտ ապագայում կներկայացնենք այն»,-հայտարարեց Բազարչյանը։ Նա կոչ արեց չհավատալ «նորագույն հետազոտություններին» այն մասին, թե իբր նիկոտինը ճնշում է COVID վարակը։ Հիվանդանոցային բուժում ստացող ծխողների մոտ հիվանդությունն ավելի բարդ ընթացք ունի այն պարզ պատճառով, որ ծխողների թոքերը վնասված են, ավելացրեց նա։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Հայաստանում ծխողները քիչ չեն, բայց այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, բնակչության մեկ երրորդից ավելին չեն։ Մինչդեռ COVID-ով հիվանդների շրջանում այդ հարաբերակցությունը կտրուկ փոխվում է. այստեղ ծխողները շատ ավելի մեծ տոկոս են կազմում, ընդգծել է նա:

«Հետազոտություններ կային այն մասին, որ նիկոտինը ճնշում է վարակը և օգնում է չվարակվել, բայց փորձարկումներով հաստատված որևէ վերջնական եզրակացություն չկար»,-ամփոփեց Բազարչյանը։

Ծխելու սահմանափակումների գրաֆիկին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։

Լրահոս
0