00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանին դեմ գնաց, հիշեցին. 8 ամիս անց «փորփրել» են Քաջարանի քաղաքապետի գործը

© Photo : press office of Kajaran municipalityМэр Каджарана Манвел Парамазян
Мэр Каджарана Манвел Парамазян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն վերհիշել է 8 ամսվա վաղեմություն ունեցող քրեական գործի մասին, որում արծարծվում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի անունը։

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա
Երևանում այլ իրականություն է. Գորիսի քաղաքապետը չի հասկանում` ինչու են հանձնում տարածքները

ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բնակչին առևանգելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է

Ըստ ՔԿ–ի` հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Полиция в касках со щитами на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի համար դժվար է, բայց ընդդիմության համար էլ հեշտ չէ․ քաղաքագետը գնահատել է ուժերը

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` Փարամազյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Նա լրագրողներին ասել էր, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում: 

Նշենք, որ Սյունիքի մարզի շատ համայնքապետներ, այդ թվում՝ նաև Քաջարանի քաղաքապետը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Լրահոս
0