00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին

© Sputnik / Aram NersesyanПограничная зона с Азербайджаном (18 декабря 2020). Капан
Пограничная зона с Азербайджаном (18 декабря 2020). Капан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մելքոնյանի կարծիքով՝ իրեն հարգող ոչ մի պետություն անվտանգության բանավոր երաշխիքի դիմաց տարածքային զիջումներ չի անի։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանի իշխանության այն փաստարկները, որ Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանազատումը կամրապնդի երկրի անվտանգությունը, ոչ մի քննադատության չեն դիմադրում ու հեռու են իրականությունից։ Ըստ էության՝ Երևանն անվտանգության բանավոր երաշխիքների դիմաց է տարածքային զիջումներ արել, ինչն անհեթեթություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։ Գորիս-Կապան ավտոմայրուղու որոշ հատվածներով անցնելը սովորական քաղաքացիների համար վտանգավոր է դարձել, քանի որ որոշ բարձունքներ Ադրբեջանին են անցել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարեկություն են անում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Հայաստանի քաղաքացիներին հատուկ հեռախոսահամարներ են բաժանում՝ արտակարգ դեպքերում զանգահարելու համար։ Բանն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահամագծման ու սահմանազատման հետևանքով մայրուղու մի քանի հատվածներ համընկնում են սահմանագծի հետ, ու ադրբեջանական ստորաբաժանումներին հանդիպելու վտանգ կա։ Հաշվի առնելով Արցախում քաղաքացիներին գերեվարելու տխուր փորձը, այս ճանապարհով երթևեկությունը վտանգավոր է դարձել։ Հենց այդ պատճառով Գորիսից Կապան ուղևորվող քաղաքացիներին հեռախոսահամարներ են բաժանվում։

Մելքոնյանի կարծիքով՝ սա ակնառու ցուցադրում է՝ ինչպես են իրականում աշխատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած «անվտանգության երաշխիքները»։

«Սյունիքում ձեռնտու դիրքերից հեռանալու մասին կետը նշված չէր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ։ Փաստաթուղթը սահմանագծում չէր նախատեսում, հատկապես այն սահմանների, որոնց մասին խոսում է հայկական կողմը։ Այդքան էլ հասկանալի չէ՝ ինչ իրավական փաստաթղթերին է հղում անում Երևանը», -նշեց նա։

Մելքոնյանը հիշեցրեց, որ կա Հայկական ԽՍՀ-ի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից համաձայնեցված ու ստորագրված քարտեզ։ Այդ քարտեզով Հայկական ԽՍՀ սահմանը արևելյան ուղղությամբ շատ ավելի լայն է, մասնավորապես՝  Սոթքի հատվածում, Գորիսի ուղղությամբ՝ դեպի Լաչին։ Փորձագետի համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանի իշխանությունն այդ քարտեզին հղում չի անում։

Экскаватор роет пограничную линию с Азербайджаном (18 декабря 2020). Капан - Sputnik Արմենիա
Եռակողմ հայտարարությունը գաղտնի հավելվածներ չունի. ի՞նչ հիմքով են գծվում սահմանները

Բացի այդ, Մելքոնյանի խոսքով, պատմության մեջ եղել են բազում դեպքեր, երբ երեկվա հակառակորդին տարածքներ են հանձնվել, սակայն դա կարելի է անել միայն հաշտության պայմանագրի առկայության դեպքում, երբ այդ պայմանագիրն անվտանգության իրական երաշխիքներ է տալիս։ Նա հիշատակեց Իսրայելի ու Եգիպտոսի օրինակը, երբ Վեցօրյա պատերազմում, իսկ ավելի ուշ Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ Իսրայելը զբաղեցրեց Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին ու հեռացավ այնտեղից միայն 1979 թվականին հաշտության պայմանագիր կնքելուց հետո։

«Իսրայելը միայն լիարժեք խաղաղության դիմաց համաձայնեց հեռանալ զբաղեցրած դիրքերից։ Իսկ մենք Ադրբեջանին տարածք ենք տալիս նույնիսկ ոչ թե դատարկ խոստումների, այլ Սյունիքը, Երևանն ու Սևանը գրավելու մասին Անկարայի ու Բաքվի սպառնալիքների դիմաց», - ասում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նման հռետորաբանության ֆոնին  իշխանության արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ բնակչությանը խաղաղության պատրաստել։ Լուրեր են «նետում», թե իբր ապաարգելափակվելու են հաղորդակցությունները, բացվելու են սահմանները, տնտեսությունը շունչ է քաշելու, մարդիկ խաղաղ են ապրելու և այլն։ Բայց դրա փոխարեն հայ հասարակությունը Սյունիքի օկուպացման սպառնալիքներ է լսում։

Մելքոնյանը կասկածում է, որ եթե Հայաստանը հրաժարվեր Ադրբեջանի «գծերով» սահմանազատում անել, նոր պատերազմ կսկսվեր։ Ադրբեջանցիները կխուսափեին Հայաստանի տարածքի հանդեպ ոտնձգություններից, քանի որ այդ դեպքում կմիջամտեր Ռուսաստանը, որը բուն Հայաստանի սահմանները պաշտպանելու  պարտավորվածություններ ունի։

Արևելագետի խոսքով` միաժամանակ անհասկանալի է՝ ինչու սահմանազատման ժամանակ Ադրբեջանը չի փոխանցում Հայաստանի անկլավները, մասնավորապես՝ Արծվաշենը։ Երևանը, ըստ էության, միակողմանի զիջումներ է անում, իսկ Բաքուն ի պատասխան դրան ոչ մի քայլ չի ձեռնարկում, միայն սպառնալիքներ է հնչեցնում։ Մելքոնյանը չի բացառում, որ Փաշինյանի ու ադրբեջանական կողմի միջև կան գաղտնի պայմանավորվածություններ, որոնց մասին հասարակությունը պարզապես չգիտի։

 

Լրահոս
0