00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռակողմ հայտարարությունը գաղտնի հավելվածներ չունի. ի՞նչ հիմքով են գծվում սահմանները

© Sputnik / Aram NersesyanЭкскаватор роет пограничную линию с Азербайджаном (18 декабря 2020). Капан
Экскаватор роет пограничную линию с Азербайджаном (18 декабря 2020). Капан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
րդարադատության նախարարությունից ընդդիմադիր պատգամավորին հայտնել են, որ եռակողմ հայտարարությանը կից հավելվածներ չկան, հայտարարության ամբողջական բովանդակությունը հրապարակված է պաշտոնական բաց աղբյուրներում:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Facebook-ում հրապարակել է արդարադատության նախարարությունից ստացած պատասխանը` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին։

Պատգամավորը նշում է, որ իր հարցումը դեռ նոյեմբերի 27-ին ուղղել է վարչապետի գրասենյակ։ Բայց այնտեղից այն վերահասցեագրվել է արդարադատության նախարարություն, և հարցմանը պատասխանել է նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հարցմամբ պահանջել էի տրամադրել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ որոշ տեղեկություններ, թե որտեղ է հրապարակվել ստորագրված հայտարարության վերաբերյալ ծանուցումը, կա՞ն արդյոք հայտարարությանը կից համապատասխան հավելվածներ, համաձայն որոնց հստակ սահմանազատված են այն բնակավայրերը կամ տարածքները, որոնք անցնում են Ադրբեջանին, ինչ ժամկետներում են անցնում, կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ»,– հայտնում է պատգամավորը։

Եվ ահա նախարարությունից ստացված պատասխանում նշվում է, որ հաշվի առնելով եռակողմ հայտարարության բնույթը և այն պայմանները, որոնց առկայությամբ ստորագրվել է հայտարարությունը՝ դրա վերաբերյալ ծանուցում չի հրապարակվել։

Ինչ վերաբերում է հայտարարությանը կից հավելվածներին, այդպիսիք չկան և «հայտարարության ամբողջական բովանդակությունն արտահայտված է դրա տեքստում, որը հրապարակված է պաշտոնական բաց աղբյուրներում»:

Պատգամավորին նաև հայտնել են, որ հայտարարության իրականացման համար մինչ օրս կառավարության որոշումներ չեն ընդունվել։

Политолог Гарегин Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին

Նշենք, որ արդարադատության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ պատգամավորի հարցմանը պատասխանել են այսօր, հետևաբար դրանում նշված իրողությունները որևէ փոփոխության չեն ենթարկվել։

Այլ կերպ ասած` այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին, Սյունիքում ու Արցախում, կատարվում է բացառապես եռակողմ հայտարարության շրջանակում։

Նշենք, որ մասնագետների խոսքով, միջազգայնորեն ընդունված նորմերով, պետական սահմանների դեմարկացիա (սահմանազատում) իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա (սահմանագծում), որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ, ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Լրահոս
0